Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան Ազգային ժողովի գրադարանային ֆոնդին, այցելեցին թանգարան, հետևեցին նիստի ընթացքին և մասնակցեցին հետաքրքիր ու բովանդակալից քննարկման ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ։ Կից ներկայացնում ենք Արսեն Թորոսյանի գրառումը հանդիպման վերաբերյալ՝ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/pfbid0ypBhKmWhAZb1Uo7osotKypzYhVokyNPdPXKbfqMJKXBnrvPpjnLTkWhovKpz3NbYl
ԵՀՀ Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ ինստիտուտի Իրավաբանական կլինիկայի ներկայացուցիչներն ու ուսանողները մարտի 28-30-ը Ծաղկաձորում մասնակցեցին Հայաստանի միջազգային իրավունքի միության և Ռաուլ Վալլենբերգի «Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի» ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Դատախաղերի հմտություններ» խորագրով աշխատաժողովին:
Մարտի 31-ին կայացած հանդիպման ընթացքում համալսարանի աշխատակազմը և դասավանդողները հնարավորություն ունեցան ծանոթանալու այս համակարգի առանձնահատկություններին, քննարկելու դրա ներդրման գործընթացը և իրականացվող աշխատանքները: Google Classroom-ն առաջարկում է բազմաթիվ գործիքներ, որոնք կօգնեն ուսանողներին և դասավանդողներին փոխանակել ուսումնական նյութեր, կատարել առաջադրանքներ, ինչպես նաև …
CaseKey Բիզնես Խնդիրների լուծման մրցույթ 2025-ի մասնակցության հայտերը բաց են։ Պատրա՞ստ եք դիմակայել իրական աշխարհի մարտահրավերներին: Սա ձեր հնարավորությունն է ցուցադրելու ձեր ռազմավարական մտածողությունը, կրեատիվությունը և թիմային աշխատանքի հմտությունները: Հայտերը բաց են անհատների, թիմերի և բիզնես քոուչերի համար մինչև մարտի …
Երևանի Հայբուսակ համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիլիթ Ամիրջանյանըհայկական սրբանկարչությունն է ներկայացրել Լանքասթեր համալսարանի գրադարանի կողմից կազմակերպված«ԿԱՆԱՆՑ ՍՐԲԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ» խորագրով համալսարանի թվային նորարխիվի մեկնարկմանը առցանց հարթակում։Լանքասթեր համալսրանի արխիվի ֆինանսավորողն է AHRC (Arts and Humanities Research Council)-ը, որըկազմում է «Contemporary …
Ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Անահիտ Մարտիրոսյանը ներկայացրեց ուսանողակենտրոն ուսուցման մոտեցումները և պահանջները, ինտերակտիվ մեթոդները, խոսեց գնահատման թափանցիկության և սովորողների ինքնավարության մասին: Դասախոսները ևս հնարավորություն ունեցան կիսվելու իրենց մոտեցումներով և դիտարկումներով։
Փետրվարի 20-ին «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ «Հաղորդակցումը որպես ինքնավստահության արտացոլում» դասընթացը, որի շրջանակում քննարկվեցին հաղորդակցման առանձնահատկություններն ու դրանց կապը ինքնավստահության հետ: Մասնակիցները ստացան արժեքավոր տեսական գիտելիքներ և մասնակցեցին ինտելեկտուալ խաղերի, որոնք կօգնեն կիրառել ստացած գիտելիքները գործնականում։
Հարգելի՛ ուսանողներ, դասավանդման որակի բարելավման համար այս հարցմանը մասնակցելը կպահանջի ընդամենը 5 րոպե, իսկ Ձեր անկեղծ պատասխանը կօգնի բոլորիս հասկանալ ներկայիս վիճակը և իրականացնել պահանջվող փոփոխությունները։ Հարցմանը մասնակցել այստեղ՝ https://s.surveyplanet.com/99jmx5bp
Երևանի Հայբուսակ համալսարանի 2023-24ուս․ տարվա օտարազգի շրջանավարտներից 60-ը առաջին իսկ փորձից հաջողությամբ հաղթահարել են օտարերկրյա բժշկական շրջանավարտների քննությունը (FMGE – Foreign Medical Graduate Examination), որը պարտադիր է Հնդկաստանում բժշկական գործունեության լիցենզիա ստանալու համար։ Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և մաղթում նորանոր …
Սիրելի՜ կանայք և աղջիկներ, Երևանի Հայբուսակ համալսարանի աշխատակիցուհիներ և ուսանողուհիներ, շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ձեր անփոխարինելի դերը մեր համալսարանի կյանքում, գիտության մեջ և հասարակության առաջընթացում: Ձեր նվիրումը, …