

Դասը վարում էր ք․գ․թ․, առաջատար գիտաշխատող Շուշան Դաշյանը։
Նա մասնակիցներին ներկայացրեց տեղական և միջազգային գիտական նախագծեր ստեղծելու հիմնական քայլերը, դրանցում հանդիպող հնարավոր մարտահրավերները, գիտական դրամաշնորհների ճիշտ ներկայացման ձևաչափերը, ինչպես նաև նախագծի իրականացման գիտական մեթոդները։
Դաշյանը մասնակիցներին փոխանցեց արժեքավոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սեփական գիտական նախագծերն արդյունավետ մշակելու և հաջողությամբ իրականացնելու համար։