
Ապրիլի 8-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և ուսանողների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով։
Այս ուսումավարժության նպատակն էր կատարելագործել համալսարանի կազմավորումների գործնական հմտությունները հրդեհի դեպքում և ստուգել անձնակազմի ու ուսանողների պատրաստվածությունը նման իրավիճակներում։
Մասնակցեցին համալսարանի կազմավորումները, անձնակազմը և ուսանողները (30 աշխատակից և 150 ուսանող), ինչպես նաև հատուկ հյուրեր՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա. Մովսիսյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, մայոր Ա. Քամալյանը և ավագ մասնագետ Ս. Բեգլարյանը։
Ուսումնավարժությունն անցկացվեց մեկ փուլով, որի ընթացքում իրականացվեցին տարահանում, հրդեհաշիջում, հետախուզական և փրկարարական աշխատանքներ, ինչպես նաև առաջին բուժօգնություն։
Համալսարանի 1-ին հարկում տեղի ունեցած հրդեհը արագ տեղորոշվեց, և անձնակազմը ու ուսանողները անմիջապես տարահանվեցին անվտանգ տարածք։ Որպես արդյունք՝ ուսանողներից մեկը վնասվածք ստացավ, սակայն փրկարարները նրան դուրս բերեցին շենքից ու ցուցաբերեցին առաջին օգնություն։
Ուսումնավարժությունը հաջողությամբ ավարտվեց, իսկ այն գնահատվեց «լավ»։