
Երևանի «Հայբուսակ» համալսարանը մեկնարկել է Google Classroom-ի ներդրման գործընթաց՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի ճկուն, թափանցիկ և ինտերակտիվ ուսումնական միջավայր, որը կհամապատասխանի կրթության ժամանակակից պահանջներին։
Մարտի 31-ին կայացած հանդիպման ընթացքում համալսարանի աշխատակազմը և դասավանդողները հնարավորություն ունեցան ծանոթանալու այս համակարգի առանձնահատկություններին, քննարկելու դրա ներդրման գործընթացը և իրականացվող աշխատանքները:
Google Classroom-ն առաջարկում է բազմաթիվ գործիքներ, որոնք կօգնեն ուսանողներին և դասավանդողներին փոխանակել ուսումնական նյութեր, կատարել առաջադրանքներ, ինչպես նաև հեշտությամբ քննարկել և մեկնաբանել առաջադրանքների արդյունքները: Այն ավելի թափանցիկ է դարձնում կրթական գործընթացը՝ տրամադրելով թե՛ դասավանդողներին, թե՛ ուսանողներին մուտք դեպի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:



