Ինստիտուտը հիմնադրվել է համալսարանին զուգահեռ՝ 1990 թվականին, իսկ 1995թ.-ին ունեցել է առաջին շրջանավարտները:
2003թ.-ից գործում է երկաստիճան ուսուցում` բակալավրիատ և մագիստրատուրա:
Ինստիտուտի շրջանավարտների զգալի մասն աշխատում է ստացած մասնագիտությամբ`տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններում՝ առևտրային և ոչ առևտրային, ֆինանսավարկային և ապահովագրական ընկերություններում,բանկերում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Կառավարությունում:
Մագիստրատուրայի շրջանավարտներից լավագույններն աշխատում են համալսարանի համապատասխան ամբիոններում և ստորաբաժանումներում, շարունակում են կրթությունը Ազգային Ակադեմիայի ինստիտուտների, ՀՀ Կառավարությանը առընթեր Կառավարման Ակադեմիայի, Հայաստանի և արտերկրիհ ամալսարանների ասպիրանտուրաներում:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում առկա են հետևյալ մասնագիտությունները
- Տնտեսագիտություն; շրջանավարտների որակավորումը՝ տնտեսագիտության բակալավր կամ մագիստրոս
- Ֆինանսներ; շրջանավարտների որակավորումը՝ տնտեսագիտության բակալավր
- Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), շրջանավարտների որակավորումը՝ ինֆորմատիկայի բակալավր կամ մագիստրոս
- Կառավարում; շրջանավարտների որակավորումը՝ կառավարման բակալավր կամ մագիստրոս
Բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից: Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով: Բակալավրիատում առկա ուսուցումը տևում է 4 տարի, իսկ հեռական` 5 տարի, Մագիստրատուրայում ուսուցումը առկա է 2 տարի տևողությամբ:


Աշխատանքային ժամ
Հասցե
Կոնտակտային տվյալները
Mail: economics@haybusak.am
ԱՆՁՆԱԿԱԶՄ


Հաճախ տրվող հարցեր
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
համաձայն ուսումնական պլանների բակալավրում իրականացվում է
ուսումնական և արտադրական պրակտիկաներ , իսկ մագիստրատուրայում՝
գիտահետազոտական պրակտիկա: Ինստիտուտը համագործայցում է
հանրապետության լավագույն ձեռնարկությունների և ֆինանսաբանկային
կազմակերպությունների հետ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
գործում է ուսանողական գիտական ընկերություն: Յուրաքանչյուր ուսումնական
տարի ընկերությանը անդամակցում են նոր ուսանողներ, ովքեր իրականացնում
են հետազոտական աշխատանքներ: ՈՒսանողական գիտական ընկերությունը
իրականացնում է ամենամյա ուսանողական գիտական կոնֆերանսներ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
իրականացվում է լրացուցիչ դասընթաց՝ «Կիրառական հաշվապահություն»:
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ինստիտուտի ուսանողները, այնպես
էլ համապատասխան գիտելքիներ ձեռք բերել ցանկացողները:
Каждый по-своему воображает рай, мне же он представляется в виде библиотеки
Хорхе Луис Борхес