Back

ԵՀՀ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Համալսարանն իր շրջանավարտների տվյալների ուսումնասիրությունը սկսել է իրականացնել դեռևս 1996 թվականից: Աշխատաշուկայում ԵՀՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացման, ուսումնառության ընթացքում սովորողների մասնագիտական պրակտիկ կարողությունների զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման և գործատուների կարիքների ուսումնասիրության նպատակով 2006թ-ից ԵՀՀ-ում գործում է «Կարիերայի կենտրոնը»: Կենտրոնի հիմնական նպատակն է  հավաքագրել շրջանավարտների հետագա կարիերայի մասին տեղեկատվություն և նպաստել ԵՀՀ ուսանողների և շրջանավարտների շրջանում աշխատաշուկայի ազատ աշխատատեղերի մասին տեղեկատվության հասանելիությանը՝ ամրապնդելով Համալսարանի և շրջանավարտների միջև մշտական կապը։

Կենտրոնի հիմնական խնդիրներն են՝

  • Ուսումնասիրել աշխատաշուկան և այն պահանջները, որոնք գործատուն դնում է աշխատուժի առջև,
  • համագործակցել ներբուհական բոլոր կառույցների հետ և նպաստել երկկողմ տեղեկատվության փոխանակմանը ժամանակի և շուկայի պահանջներին համապատասխան, կայուն գիտելիքներ ունեցող կադրեր պատրաստելու նպատակով,
  • համագործակցել ՀՀ-ում գործող կազմակերպությունների հետ, կազմակերպել փոխադարձ այցելություններ,
  • նպաստել կենտրոնի և ձեռնարկությունների միջև տեղեկատվության փոխանակմանը,
  • կազմակերպել ուսանողների կամավոր մասնակցությունը ձեռնարկությունների աշխատանքում, ինչի արդյունքում ուսանողները կատարելով տարբեր հետազոտություններ` ձեռք են բերում փորձ և պրակտիկ հմտություններ,
  • ընդունել աշխատանքի պահանջարկ ունեցող շրջանավարտների դիմումները և օգնել համալրել համապատասխան ազատ աշխատատեղերը,

Կենտրոնի տվյալների բազայում հավաքագրվում են շրջանավարտների և աշխատանք փնտրող ուսանողների  տվյալները, որից հետո ազատ աշխատատեղերի և մասնագիտական վերապատրաստումների մասին  տեղեկությունը պարբերաբար փոխանցվում է նրանց: Կենտրոնում ամեն տարի թարմացվում են  շրջանավարտների մասնագիտական կարիերայի մասին տեղեկությունները:  Համալսարանի համար շրջանավարտները նաև լավագույն գործատուներն են հանդիսանում: Նրանց
հետ համագործակցության արդյունքում կենտրոնն իրականացնում է իր գլխավոր խնդիրներից մեկը՝ ուսումնասիրում է գործատուների կողմից աշխատուժին  ներկայացվող պահանջներն ու կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացման համար հիմքեր ներկայացնում: 

ՀՀ Աշխատանքի և Սաոցիալական Հարցերի Նախարարության, Զբաղվածության Պետական Կոմիտեի և նրա առանձին ստորաբաժանումների, հետ կենտրոնի համագործակցության շնորհիվ շրջանավարտներն ու ուսանողները տեղեկանում են զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերին, հնարավորություն են ունենում մասնակցել դրանց, ինչպես նաև ընդունվել աշխատանքի պետական ու
մասնավոր ձեռնարկություններում:

2023 թվականին կենտրոնին կից բացվել է «Ձեռներեցության և նորարարության կենտրոնը», որի աշխատանքներն ուղղվելու են ուսանողների և շրջանավարտների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանն ու նորարարական նախագծերի մշակմանը։

Աշխատանքային ժամ

Երկուշաբթի-ուրբաթ: 09:00 - 17:00

Հասցե

Հայաստան, Երևան, 0038, Աբելյան 6

Կոնտակտային տվյալները

Mail: narinehovsepyankariera@gmail.com

Անձնակազմ

ՆԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տնօրեն
ԱԼԼԱ ՀՄԱՅԱԿՅԱՆ
Մասնագետ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ