Ուսանողական խորհուրդ
Համալսարանի ուսանողական խորհուրդը ստեղծվել է 1991 թ․ և չնայած այն համգամանքին, որ տարիների
ընթացքում խորհրդի տեսլականը փոփոխության է ենթարկվել, Ուս․ Խորհուրդը հավատարիմ է մանցել իր որդեգրած
սկզբունքին, պաշտպանել ուսանողների շահերը ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը
համալսարանի կառավարման մարմիններում։
Ուսանողական Խորհուրդը ուսանողության նարկայացուցչական , ինքնակառավարման ընտրովի մարմին է։ Այն
ապաքաղաքական է և ապակուսակցական։
Իր գործունեության ընթացքում Ուս․ Խորհուրդն մշտապես հետևում է ուսանողների կրթության որակի բարձրացմանը,
ուսանողակենտրոն համակարգի ձևավորմանը, համալսարանում ուսանող – դասախոս հարաբերությունների ճիշտ
զարգացմանը, կրթության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։
Համալսարանի մշակութային, սպորտային կյանքը մեծամասամբ պայմանավորված է Ուսանողական Խորհրդի
գործունեությամբ։
Ուսանողական Խորհրդի ջանքերով առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է «Միսս Ուսանողուհի» մրցույթը։
Համալսարանում տարիներ շարունակ հաջողությամբ ընթանում է «Տարվա ինտելեկտ» ուսանողական միջբուհական
մրցույթը, որին մասնակցում են ՀՀ-ի գրեթե բոլոր բուհերի ներկայացուցիչներ։
Ուսանողական Խորհրդի ուժերով համալսարանը կազմակերպում է շաբաթօրյակներ, ծառատունկ Երևանի, երբեմն էլ
ՀՀ-ի տարբեր վայրերում։
Ուսանողական Խորհրդի ուշադրության կենտրոնում են բնապահպանական խնդիրները, որոնց լուսաբանումը
համալսարանում մշտական բնույթ է կրում։
Վերջին տարիներին Ուսանողական Խորհուրդը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների կամավորական
շարժմանը, նպաստում է Համալսարանի ուսանողների ներգրավմանը տարաբնույթ կամավորական խմբերում։
Հատկանշական է COVID- 19 համաճարակի ժամանակաշրջանում Ուսանողական Խորհրդի կազմակերպած
կամավորական աշխատանքը ՀՀ-ի կլինիկաներում։
Համալսարանի Ուսանողական Խորհուրդը բազմիցս մասնակցել է ՀՀ-ում և սփյուռքի համալսարաններում
կազմակերպված կոնֆերանսներին, համաժողովներին։
Համալսարանի արտասահմանցի ուսանողների թիվը տարեց-տարի ավելանում է և արտերկրի ուսանողների
ինտեգրման խնդիրները համալսարանի համար մեծ կարևորություն ունեն։
Այս հարցում զգալի դերակատարում ունի
Ուսանողական Խորհուրդը, որը վերջերս միավորեց օտար ազգի ուսանողների խորհուրդը հայ ուսանողների խորհրդի
հետ, նպատակ ունենալով ավելի դյուրին և հաճելի դարձնել դրսից եկած ուսանողների ինտեգրումը, ընտելացումը
Հայաստանին և մեր Համալսարանին։ Ուսանողական Խորհուրդը արտասահմանի ուսանողների համար կազմակերպում
է էքսկուրսիաներ, արշավներ բնության գրկում, ծանոթացնելով նրանց Հայաստանի բնաշխարհիկ, պատմական,
մշակութային հուշարձաններին, օգնում է օտարազգի ուսանողներին ճիշտ կողմնորոշվել Հայաստանի մշակութային
օջախների բազմազանությունում, ճանաչել և սիրել մեր երկիրը։