Back

Գրագողության դեմ պայքարի StrikePlagiarism ծրագրի քննարկում

14.09.2023

Գրագողության դեմ պայքարի StrikePlagiarism ծրագրի քննարկում

Սեպտեմբերի 14-ին ԵՀՀ թիմին տեսակապով միացավ գրագողության դեմ պայքարի StrikePlagiarism
ծրագրի ներկայացուցիչ՝ Յ. Կալչունը, որը ներկայացրեց, թե ինչպես է ծրագիրը հայտնաբերում արհեստական
բանականության օգնությամբ գրված տեքստերը։ Նա էկրանին կիսեց հայերեն մի աշխատանք, որտեղ ծրագիրը
հայտնաբերել էր համացանցից թարգմանաբար օգտագործված նյութեր՝ առանց հղման՝ այդ թվում նաև արհեստական
բանականության օգնությամբ։ Նա նշեց, որ իրենք շարունակաբար բարելավում են իրենց ծրագրի որակը և
ավելացրեց, որ կազմակերպությունը համալսարանին իր ծառայությունն առաջարկել է հինգ անգամ ավելի էժան՝
ընդամենը համակարգի սպասարկման գնով։ Հ․ Կաժոյանը շնորհակալություն հայտնեց և ասաց, որ համալսարանը
կդիտարկի կազմակերպության առաջարկը։
Որոշվեց շուտով նորից հանդիպել՝ քննարկելու աշխատանքային պլանները։

Քննարկում ենք ԵՀՀ 2023/24 ուստարվա գործառնական պլանը

20.07 25.07.2023

Քննարկում ենք ԵՀՀ 2023/24 ուստարվա գործառնական պլանը

Հուլիսի 20-ին և 25-ին ԵՀՀ Զարգացման և կրթության որակի ապահովման կենտրոնը նախաձեռնել էր քննարկումներ 2023/24 ուստարվա գործառնական պլանի նոր կառուցվածքի շուրջ: Որոշվեց համապատասխան աղյուսակներում այս տարի ներառել նաև HAKA-ի խորհուրդների հիման վրա կազմված գործողությունների պլանի հիմնական կետերը, հստակեցնել ամսաթվերը և հատուկ ուշադրություն դարձնել ԵՀՀ ռազմավարության SWOT/TOWS վերլուծությանը, որը դիտարկվելու է որպես ռազմավարության հավելված։

Աշխատանքային պլանի քննարկում

12.07 17.07.2023

Աշխատանքային պլանի քննարկում

Հուլիսի 6-ին ԵՀՀ ռեկտոր Ս․ Հարությունյանի նախաձեռնությամբ Զարգացման և Կրթության որակի ապահովման կենտրոնը կազմակերպեց հանդիպում՝ ԵՀՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման զեկույցի հիման վրա կազմված գործողությունների պլանը վերջնականացնելու և աշխատանքային խմբեր կազմելու համար։ Մասնակիցները քննարկեցին պլանի նախնական տարբերակը և որոշեցին շարունակել ավելացնել իրենց անունները «աշխատանքային խումբ» սյունակում։ Որոշվեց աշխատանքը շարունակել փոքր խմբերով։

Աշխատանքային պլանի քննարկում

03.07.2023

Աշխատանքային պլանի քննարկում

 

Հուլիսի 3-ին ԵՀՀ ռեկտոր Ս․ Հարությունյանի նախաձեռնությամբ Զարգացման և Կրթության որակի ապահովման կենտրոնը կազմակերպեց հանդիպում՝ ԵՀՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում HAKA-ի նախնական զեկույցի հիման վրա կազմված գործողությունների պլանը քննարկելու համար։ Վարչական և դասավանդող կազմի անդամներն ու ուսանողները քննարկեցին պլանի նախնական տարբերակը և որոշեցին, որ յուրաքանչյուր մասնակից ավելացնի իր անունը «աշխատանքային խումբ» սյունակի համապատասխան դաշտում։ Դա կօգնի պլանի իրականացման համար աշխատանքային խմբերի ձևավորմանը, որոնց ձևավորումը քննարկելու համար որոշվեց հանդիպել հուլիսի 6-ին։

ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Մարդկային ռեսուրսների բաժնում

12.06.2023

ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Մարդկային ռեսուրսների բաժնում

Հունիսի 12-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մ․ Ղազարյանը, Զարգացման և վերապատրաստումների համակարգող Ե․ Կաժոյանը, վերապատրաստող դասավանդողներ Հ․ Եփրեմյանը և Ա․ Շամյարը, ինչպես նաև Զարգացման և կրթության որակի ապահովման պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը։

Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց անհատական գնահատականներն՝ ըստ չափորոշիչների ու առաջարկեցին բարելավման բազմաթիվ գործողություններ, օրինակ.

  • սիմուլյացիոն կենտրոնն ավելի արդյունավետ օգտագործելու համար դասավանդողների և ուսանողների վերապատրաստում
  • օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննությունը (OSCE) նախապատրաստում
  • համալսարանի ռազմավարական նպատակների, կրթական ծրագրերի և կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի (ECTS) և նախնական ուսուցման և աշխատանքային փորձի ճանաչման համակարգ (APEL) համակարգի մասին վերապատրաստում
  • ՄԿԾ-ների մշտադիտարկում և քննարկում խմբի ավագների հետ
  • ուսանողների հարցման անցկացում դասավանդման արդյունավետության մասին
  • մասնագիտական կողմնորոշման զրույցների վարում
  • ավելի շատ միջազգային հանդիպումներ և կապերի ստեղծում դասավանդող կազմի մասնագիտական զարգացման համար
  • ուսանողների աջակցության բաժնի ստեղծում
  • պայմանագրեր պոլիկլինիկաների, ՀԿ-ների, կամ այլ կազմակերպությունների հետ, օրինակ՝ համալսարանի կլինիկաներում բուժման կամ տնային խնամքի ծառայություններ, որոնք մատուցվում են ԵՀՀ ուսանողների կողմից՝ դասավանդող կազմի հսկողության ներքո:

Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել բարեփոխումներ։

HAKA-ի նախնական զեկույցի քննարկում

06-15.06.2023

HAKA-ի նախնական զեկույցի քննարկում

Հունիսի 6-15-ը ԵՀՀ ռեկտոր Ս․ Հարությունյանի նախաձեռնությամբ` Զարգացման և Կրթության որակի ապահովման կենտրոնը կազմակերպեց մի շարք հանդիպումներ՝ ԵՀՀ հավատարմագրման շրջանակում HAKA-ի նախնական զեկույցի և հետագա քայլերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցեցին ԵՀՀ պրոռեկտորներ, ստորաբաժանումների տնօրեններ, դասավանդողներ, ուսանողներ և վարչական կազմի ներկայացուցիչներ։

Մասնակիցները քննարկեցին փորձագետների առաջարկությունները և որոշեցին կազմել ԵՀՀ զարգացմանը և կրթության որակի բարելավմանն ուղղված գործողությունների պլան։

 

Մասնակցություն «Նորարարություն և կրթություն-լիբերալ ֆորում Հայաստան» միջոցառմանը

07.06.2023

Մասնակցություն «Նորարարություն և կրթություն-լիբերալ ֆորում Հայաստան» միջոցառմանը

Հունիսի 7-ին Երևանի պետական համալսարանը հյուրընկալ էր «Նորարարություն և կրթություն-լիբերալ ֆորում Հայաստան» միջոցառումը, որին մասնակցեցին ԵՀՀ Զարգացման և կրթության որակի ապահովման պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, ԶԿՈԱ համակարգող Մ․ Հովհաննիսյանը, ԵՀՀ քոլեջի զարգացման և որակի պատասխանատու Ի․ Պորկշեյանը, Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ղեկավար Մ․ Մաթոսյանը և արտաքին կապերի պատասխանատու Լ․ Հակոբյանը Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հովանավորությամբ։

ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Բժշկական ինստիտուտում

23.05.2023

ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Բժշկական ինստիտուտում

Մայիսի 23-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Բժշկական ինստիտուտի օտարերկրյա ուսանողների գծով տնօրենի տեղակալ Ն․ Մարտիրոսյանը, ինստիտուտի դասավանդողներ, ուսանողներ, պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը ու մշտադիտարկման և գնահատման պատասխանատու ուսանողուհի Ե․ Հովհաննիսյանը։ Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց նախօրոք տրված անհատական գնահատականներն՝ ըստ չափորոշիչների։ Նրանք առաջարկեցին ավելի ինտենսիվ կերպով ներգրավել արտաքին շահակիցներին և մասնագետներին, օրինակ՝ երիտասարդ բժիշկներին, գրադարանը համալրել նոր գրականությամբ, ուսուցանման ընթացքում կիրառել խաղային տարրեր, կազմակերպել ընդունելություն նախապատրաստական կուրս, դասավանդողների համար մասնագիտական և մանկավարժական վերապատրաստման պայմաններ ստեղծել, ամրացնել կապը շրջանավարտների հետ, ընդլայնել ԲՈւՀ-ի հասարակական ծառայությունները և այլն։

Քննարկվեցին նաև համալսարանի կրթական ծրագրերի որակի ապահովման, ակադեմիական վարվելակերպի զարգացման և այլ գործընթացներում ժամավճարով դասավանդողների և արտաքին շահակիցների ներգրավումը, մոտիվացիան և իրենց աշխատանքի արժևորումը։

Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել բարեփոխումներ։

 

ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում

17.05.2023

ԵՀՀ որակի ապահովման գործիքով տարեկան ինքնագնահատում Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում

 

Մայիսի 17-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի տնօրեն Ա․ Հարությունյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Ս. Հովհաննիսյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար և ՄԿԾ աշխատանքային խմբերի ղեկավար Ն. Հովսեփյանը, ինստիտուտի դասավանդողներ, ուսանողներ, ինչպես նաև պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը ու մշտադիտարկման և գնահատման պատասխանատու ուսանողուհի Ե․ Հովհաննիսյանը։ Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց նախօրոք տրված անհատական գնահատականներն՝ ըստ չափորոշիչների։ Մասնակիցների առաջարկություններից էին՝ կազմակերպել քննարկումներ ուսանողների շրջանում, կնքել պրակտիկայի կայուն և երկարաժամկետ պայմանագրեր գործատուների հետ, ատկիվացնել ուսումնաօժանդակ կառույցների աշխատանքը, խստացնել ընդունելությունը և աջակցել դասավանդողների զարգացմանը, փորձի փոխանակություն այլ բուհերի դասավանդողների և վարչական աշխատակիցների հետ, թարմացնել կայքը ու Ֆեյսբուքի էջը, մշակել հետազոտությունների խրախուսման մոտեցումներ, կնքել ծառայությունների մատուցման պայմանագրեր համայնքապետարանի հետ և այլն։

Քննարկվեցին նաև համալսարանի զարգացման և որակի ապահովման գործընթացներում ժամավճարով դասավանդողների և արտաքին շահակիցների ներգրավումը, մոտիվացիան և իրենց աշխատանքի արժևորումը։

Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել փոփոխություններ։

ԵՀՀ որակի ապահովման տարեկան ինքնագնահատում Հետազոտությունների ռեսուրս կենտրոնում

10-17.05.2023

ԵՀՀ որակի ապահովման տարեկան ինքնագնահատում Հետազոտությունների ռեսուրս կենտրոնում

Մայիսի 10-ին և 17-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի տնօրեն Մ․ Մաթոսյանը, «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի գիտության գծով տնօրենի տեղակալ Մ․ Բալոյանը, Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ, ինչպես նաև պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը ու մշտադիտարկման և գնահատման պատասխանատու ուսանողուհի Ե․ Հովհաննիսյանը։ Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց անհատական գնահատականներն՝ ըստ չափորոշիչների։ Նրանք առաջարկեցին ավելացնել դասալսումների քանակն ըստ ինստիտուտների ուսանողների թվի, ստեղծել որակի պատասխանատուների հաստիք, ուշադրություն դարձնել Ռոսլին-ի ՄԿԾ-ներում ուսանողների ներգրավվածությանը, Բժշկական ինստիտուտի դասաժամերից առցանց դասերը հնարավորինս փոխարինել լսարանային դասերով, ստեղծել հետազոտությունների մասնակիցների անձնական տեղեկության պաշտպանության կանոնակարգ և այլն։

Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել փոփոխություններ։

ԵՀՀ որակի ապահովման տարեկան ինքնագնահատում Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում

04.05.2023

ԵՀՀ որակի ապահովման տարեկան ինքնագնահատում Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում

 

Մայիսի 4-ին տեղի ունեցավ կրթության որակի գնահատման քննարկում, որին մասնակցեցին Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Լ․ Մալխասյանը, ինստիտուտի դասավանդողներ, ուսանողներ, շրջանավարտ, ինչպես նաև պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, համալսարանի զարգացման և որակի ապահովման համակարգող Մ. Հովհաննիսյանը ու մշտադիտարկման և գնահատման պատասխանատու ուսանողուհի Ե․ Հովհաննիսյանը։ Մասնակիցները քննարկեցին և ամփոփեցին իրենց նախօրոք տրված գնահատականներն՝ ըստ չափորոշիչների։ Որոշվեց ամրագրել խորհուրդներում և հանձնաժողովներում ուսանողներին ներառելու իրավական հիմքերը, հեշտացնել գրականության ձեռք բերման գործընթացը, պարզեցնել և մատչելի դարձնել գնահատման համակարգը ու կազմակերպել տարբեր մրցույթներ։

Քննարկվեցին նաև համալսարանի զարգացման և որակի ապահովման գործընթացներում ժամավճարով դասավանդողների և արտաքին շահակիցների ներգրավումը, մոտիվացիան և իրենց աշխատանքի արժևորումը։

Ինքնագնահատման տարեկան կենսափուլի նպատակն է բացահայտել ուժեղ և թույլ կողմերը և իրականացնել բարեփոխումներ։

ԵՀՀ ՌԾ-ի տարեկան վերանայման առաջին հանդիպում

14.04.2023

ԵՀՀ ՌԾ-ի տարեկան վերանայման առաջին հանդիպում

Ապրիլի 14-ին տեղի ունեցավ ԵՀՀ ռազմավարական ծրագրի 2023 թ. վերանայման առաջին հանդիպումը։ Համալսարանի 2021-25 ռազմավարության տարեկան վերանայման շրջափուլը սկսվեց ԵՀՀ ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների (SWOT) վերլուծությամբ։ Մասնակիցներն իրենց կարծիքները գրեցին թղթերի վրա և փակցրեցին գրատախտակին։ Որոշվեց կրկին հանդիպել հաջորդ շաբաթվա ընթացքում՝ SWOT վերլուծության արդյունքներն ամփոփելու և ռազմավարության վերանայումը շարունակելու համար։

Ինստիտուցիոնալ հավատարմագրման այց ԵՀՀ-ում

17-20.04.2023

Ինստիտուցիոնալ հավատարմագրման այց ԵՀՀ-ում


Ապրիլի 17-20 ԵՀՀ այցելեցին Էստոնիայից, Միացյալ Թագավորությունից, Ռումինիայից և Սլովենիայից փորձագետներ՝ գնահատելու ԵՀՀ-ի համապատասխանությունը կրթության որակի ապահովման չափորոշիչներին։ Համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն իրականացնում է Կրթության որակի էստոնական գործակալությունը (HAKA)։
Փորձագետները հանդիպեցին ԵՀՀ ուսանողների, դասավանդողների, վարչական կազմի, շրջանավարտների և գործատուների հետ։ Բոլոր հանդիպումներն ուսուցողական էին, և դրանք նպաստում են ԵՀՀ զարգացմանը։
Ամփոփելով այցի արդյունքները, հանձնաժողովի նախագահ պրոֆ. Անկա Գրիրը ասաց. «Կարևորն այն է, և մենք դա ի սկզբանե բոլորս համաձայնեցինք, որ դուք իսկապես նվիրված եք ձեր ուսանողներին ու անձնակազմին և այն փաստը, որ դուք ուզում եք բարձրացնել կրթությունը ավելի ու ավելի բարձր մակարդակների։ Մենք տեսնում ենք, որ առաջադիմություն կա բազմաթիվ ոլորտներում՝ որոշ ուղղություններով ավելի արագ և տեսանելի արդյունքներով, իսկ մի քանիսվ արդյունքները դեռ կերևան, այնուամենայնիվ այդ դժվարին գործն ընթացքի մեջ է։ Մենք գնահատում ենք, որ դուք աշխատում եք HAKA-ի հետ այն ստանդարտների համապատասխանության վրա, որոնք թերևս փոքր ինչ ավելի բարձր են, քան ձեր ազգային մակարդակով կիրառվողները։ Դա իհարկե նշանակում է, որ ճանապարհն ավելի դժար կլինի, բայց ավելի գոհացնող արդյունքներով․․․։»
Շնորհակալ ենք HAKA-ին և փորձագետներին մեր աշխատանքը գնահատելու և արժեքավոր խորհուրդների համար, որոնք օգնում են։

ԵՀՀ ՄԿԾ-ների քննարկում

07.04.2023

ԵՀՀ ՄԿԾ-ների քննարկում

Ապրիլի 7-ին ԶԿՈԱԿ-ը քննարկեց ԵՀՀ մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) լրամշակման ընթացքը ՄԿԾ-ների աշխատանքային խմբերի հետ։ ԵՀՀ զարգացման և կրթության որակի ապահովման պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի տնօրեն Մ․ Մաթոսյանը, Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի տնօրեն, ՄԿԾ աշխատանքային խմբերի ղեկավար Ն․ Հովսեփյանը և Բժշկական ինստիտուտի տնօրեն Յ․ Մարինոսյանը մասնակիցներին հետ քննարկեցին որակի ապահովման սկզբունքները, ՄԿԾ-ի ձևաչափը, բովանդակությունը և հետազոտությունների կարևորությունը։

ԵՀՀ միջազգայնացման ռազմավարական շրջանակի քննարկում

29.03.2023

ԵՀՀ միջազգայնացման ռազմավարական շրջանակի քննարկում

Մարտի 29-ին ԵՀՀ թիմը ծանոթացավ Արտաքին կապերի ստորաբաժանման նոր աշխատակիցների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԵՀՀ միջազգայնացման ռազմավարական շրջանակը, լսեցին նոր աշխատակիցների առաջարկությունները և որոշեցին շարունակել բարելավման աշխատանքը։ Որոշվեց նաև ապրիլի 12-ին հրավիրել ԵՀՀ համալսարանական խորհրդի նիստ։

ԵՀՀ ուսանողական խորհրդի հանդիպումներ

Meetings 22.02.2023 28.02.2023 06.03.2023

ԵՀՀ ուսանողական խորհրդի հանդիպումներ

Մարտի 22-ին և 28-ին տեղի ունեցան ԵՀՀ ուսանողական խորհրդի (ՈւԽ) նիստեր ԶԿՈԱ թիմի և ԵՀՀ այլ աշխատակիցների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում ուսանողներն ասացին, որ ծանոթացել են ԵՀՀ ինքնավերլուծությանը։ Ուսանողները քննարկեցին իրենց ներգրավվածությունը համալսարանի կառավարմանը։ Նրանք կազմեցին և հաստատեցին ՈւԽ աշխատանքային պլանը, որոշեցին ակտիվացնել հանձնաժողովների աշխատանքը և մասնակցել առաջիկա ԵՀՀ ռազմավարական ծրագրի տարեկան վերանայմանը։

Աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 6-ին ուսանողները կազմակերպեցին ծառատունկ ԵՀՀ բակում։

Հավաստագրման փորձագետների այցի նախապատրաստական հանդիպումներ

17.02.2023 28.02.2023 13.03.2023 15.03.2023

Հավաստագրման փորձագետների այցի նախապատրաստական հանդիպումներ

Փետրվարի 17-ին Կրթության որակի Էստոնական գործակալությունը (HAKA), կազմակերպել էր հանդիպում ԵՀՀ ներկայացուցիչների փորձագետների այցի նախնական օրակարգը ներկայացնելու համար։

Փետրվարի 28-ին ԵՀՀ կազմը հանդիպեց քննարկելու տարեկան հարցման արդյունքները և HAKA-ի այցի օրակարգը։ Մասնակիցները որոշեցին կյանքի կոչել տարեկան հարցման ընթացքում ստացած առաջարկությունները, փորձագետների այցի համար ամբողջացնել մասնակիցների ցուցակը և տրամադրել անհրաժեշտ հավելյալ փաստաթղթերը։

Մարտի 13-ին ԵՀՀ թիմը կրկին հանդիպեց՝ քննարկելու մասնակիցները ցանկը։ Այնուհետև հանդիպմանը առցանց միացավ StrikePlagiarism ծրագրի ներկայացուցիչը և ներկայացրեց այդ ծրագրի առանձնահատկությունները և գրագողության դեմ պայքարելու մոտեցումները։ Մասնակիցները քննարկեցին նաև գրադարանից օգտվելու կանոնները և ներկայացրին առաջարկություններ։ Հանդիպմանը որոշվեց նաև ԵՀՀ-ի ներքին ցանցում օգտագործել SharePoint համակարգը։

Մարտի 15-ին ԵՀՀ թիմը ճշգրտեց փորձագետների հետ հանդիպման մասնակիցների ցանկը և քննարկեց ԵՀՀ ինքնավերլուծության հաշվետվության հավելվածները։

Հանդիպումներ ԵՀՀ-ի հավատարմագրման գործընթացքի շրջանակում

16.02.2023

Հանդիպումներ ԵՀՀ-ի հավատարմագրման գործընթացքի շրջանակում

2023 թվականի փետրվարին և մարտին Երևանի «Հայբուսակ» համալսարանում կայացան բազմաթիվ հանդիպումներ, հավատարմագրման պահանջներին համապատասխանության  նպատակով։ Ուսանողների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում քննարկվեցին փաստաթղթերի թարգմանությունը, հավատարմագրման փորձագետների հետ հանդիպումների մասնակիցների ցանկը, գրագողության կանխարգելման էլեկտրոնային ծրագրերի ներդրումը, ԵՀՀ գրադարանից օգտվելու կանոնները, նոր աշխատակիցների ներգրավումը գործընթացին, միջազգայնացման ռազմավարական շրջանակի մշակմանը, հարցումների արդյունքների, հետ քննարկումներին և այլն։

Փետրվարի 16-ին Turnitin-ի ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց երկու հիմնական ծրագրերը։ «Նմանություն»-ը (Similarity) բացահայտում է հնարավոր գրագողության դեպքերը և ուսանողներին սովորեցնում ճիշտ հղումներ կատարել գրավոր աշխատանքներում, իսկ «Օրիգինալություն» (Originality) ծրագիրը օգնում է զարգացնել նրանց ինքնուրույնությունը, շարադրության ոճն ու հմտությունները։ Վերջինիս ներդրումը զգալիորեն կնպաստի ԵՀՀ-ում ակադեմիական ազնվության մշակույթի կայացմանը և հետազոտության արդյունքների ներկայացման արդյունավետությունը։

Գործնական հանդիպում ՀՀ ԳԱ էկոկենտրոնի ERLEP լաբորատորիայում` Էրազմուս+ MENVIPRO ծրագրի շրջանակում

27.01.2023

Գործնական հանդիպում ՀՀ ԳԱ էկոկենտրոնի ERLEP լաբորատորիայում` Էրազմուս+ MENVIPRO ծրագրի շրջանակում

 

2022 թվականի նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկման մասնակիցների խորհրդով Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը  Էրազմուս+ MENVIPRO ծրագրի շրջանակում հունվարի 27-ին կազմակերպել էր հանդիպում ՀՀ ԳԱ Էկոկենտրոնի ERLEP լաբորատորիայում՝ ծանոթանալու կենտրոնի դասավանդման և հետազոտության նոր և նորարարական մեթոդներին։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց և Էկոկենտրոնի գործունեությունը ու դրամաշնորհային ծրագրերը ներկայացրեց Էկոկենտրոնի տնօրեն Լ․ Սահակյանը։ Էկոկենտրոնի երկու ասպիրանտ ներկայացրին իրենց գիտական հետազոտությունները և պատասխանեցին մասնակիցների հարցերին։ և հանդիպման ավարտին Էկոկենտրոնի լաբորատորիաներում շրջայց կատարելու։

ԵՀՀ-ից հանդիպմանը մասնակցեցին ուսումնական գծով պրոռեկտոր Ս․ Հովհաննիսյանը, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Ա․ Հարությունյանը, զարգացման և որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, ԵՀՀ քոլեջի կրթության որակի ապահովման պատասխանատու Ի․ Պորկշեյանը և ԶԿՈԱԿ համակարգող Մ․ Հովհաննիսյանը։

GLAD (Կառավարում, ուսումնառություն, գործողություն, երկխոսություն)

24.01.2023

GLAD (Կառավարում, ուսումնառություն, գործողություն, երկխոսություն) ցանցային հանդիպում 2023 թ առաջնահերթությունների վերաբերյալ

 

Հունվարի 24-ին ԵՀՀ ԶԿՈԱԿ թիմը մասնակցեց աշխատանքով ուսումնառության վերաբերյալ առցանց սեմինարի, որը կազմակերպել էր Եվրոպական վերապատրաստումների հիմնադրամը (ETF GLAD):

Հանդիպման նպատակն էր քննարկել քոլեջների ֆինանսավորման մեխանիզմները, քոլեջներում և ամբողջ կյանքում կրթության հետազոտությունների բարելավումը, մասնակցային կառավարման մեջ ներգրավվող հատկապես ոչ պետական դերակատարների կարողությունների զարգացումը, որոնք համապատասխանաբար ներկայացրին Վրաստանի, Պաղեստնի և Մոլդովայի փորձը:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից հանդիպմանը մասնակցեցին քոլեջի զարգացման և կրթության որակի ապահովման պատասխանատու Ի․ Պորկշեյանը և ԶԿՈԱԿ համակարգող Մարիամ Հովհաննիսյանը։

GLAD (Governance, Learning, Action, Dialogue) Network Meeting on Work-Based Learning

29․11.2022

On 29 November, the YHU CDEQA team attended the European Training Foundation (ETF) GLAD Network’s online seminar on work-based learning. The objective of that meeting was to discuss the characteristics of the successful organisation of work-based learning and to identify feasible options to support effective stakeholder participation in different areas. The speakers shared their experience in work-based learning programmes in VETs in Serbia, Montenegro, and Albania.

Self-Evaluation Meetings on Standards

24․11.2022

Within the framework of the accreditation by the Estonian Quality Agency for Education (HAKA), the initial self evaluation working groups’ discussions came to an end at Yerevan Haybusak University. On 23 and 30 November, YHU stakeholders met to self- evaluate the "Student Support Systems", “Academic Ethics”, “Internationalisation”, “Research, Development and/or Other Creative Activity” and “Service to Society” standards.

Discussion on Teaching and Learning Methods at Yerevan State University

28․11.2022

On 22 November, Yerevan State University hosted a discussion of teaching and learning methods. The meeting aimed to introduce and discuss the successful experiences of teaching and learning within the framework of Erasmus+ capacity-building programmes․ Mr. Karen Trchunyan, the Deputy minister of the Ministry of Education, science, culture and sport of the RA, participated in the panel discussions.
From YHU, M. Matosyan, Head of the Research Resource Centre, lecturer M. Muradyan from the Institute of Law and International Relations, lecturer L. Yengibaryan from Haybusak Institute of Medicine and the CDEQA team attended the event.

Participation in the European Quality Assurance forum

19․11.2022

On 17-19 November, the 2022 European Quality Assurance Forum: Shaping or sharing? QA in a value-driven European Higher Education Area took place in the Romanian city of Timișoara, organized by the European University Association, European Association for Quality Assurance in Higher Education, European Association of Institutions in Higher Education, and European Students’ Union which was attended by representatives of YHU vice-rector for Development and Education Quality Assurance H. Kazhoyan and CDEQA coordinator M. Hovhannisyan.
Within the framework of the forum a lot of helpful sessions, discussions, practical presentations, and meetings with leading experts in the field were held. Student volunteers of the West University of Timișoara made a great contribution to the organization of the event and were completely engaged in the organizational processes.
Ms. Ligia Deca, the Minister of Education of Romania, made an opening speech.
The speeches of the forum were devoted to the main values such as academic freedom, academic integrity, autonomy, trust, student and staff participation, as well as student involvement in quality assurance processes, etc.
All sessions contributed to gaining new experiences and learning.

Self-Evaluation Meetings on Standards

14․11․2022

Within the framework of the accreditation by the Estonian Quality Agency for Education (HAKA), self-evaluation activities continue at Yerevan Haybusak University. On 27 October, 2, 10 and 14 November YHU internal and external stakeholders met to self-evaluate the “Strategic Management”, “Recourses”, “Quality Culture”, “Academic Ethics”, “Teaching Staff”, “Study Programme”, “Learning and Teaching” and “Student Assessment” standards.

Erasmus+ Day in National Library of the RA

14․10․2022

On 14 October, the National Erasmus+ office and Erasmus+ Youth & Solidarity Corpus organized a meeting to present the programme and the experiences of its alumni.

The opening speech was made by Lana Karlova, programme coordinator of the National Erasmus+ office in Armenia. The programme alumni shared their European experiences and presented their success stories after participating in European programmes.

The participating students and staff members of Yerevan Haybusak University and its College gathered important information about the programme. The National Erasmus+ Team will visit the university on 19 October 2022 at 13:00 to conduct a presentation of the programme.

Self-Evaluation Meeting on “Strategic Management” Standard

06.09.2022

Within the framework of the accreditation by the Estonian Quality Agency for Education (HAKA), self-evaluation activities have started at Yerevan Haybusak University. On 6 September, YHU internal and external stakeholders met to self-evaluate the “Strategic Management” standard. The participants performed group work and presented their results.

Participation In Francophone Forum on Education Quality Assurance of Higher Education in Central and Eastern Europe

24.02.2022

French University in Armenia along with UNESCO and Agence universitaire de la Francophonie – AUF has initiated the Francophone Forum on Education Quality Assurance of Higher Education in Central and Eastern Europe to bring together experts of education quality assurance of higher education institutions of Central and Eastern Europe, to exchange experiences and propose solutions to the problems of the field.

The first hybrid forum was held on 24-25 February 2022 at French University in Armenia. The participants were welcomed by Professor Bertrand Venard, Rector of UFAR and Artur Martirosyan, Deputy Minister of Education, Science, Culture and Sports of RA. The forum was also attended by francophone professors, quality specialists from Armenia, France, Canada, Tunisia, Romania, Moldova, UAE, Albania, etc. Also, H. Kazhoyan and M. Hovhannisyan, from the Development and Quality Assurance Centre of Yerevan Haybusak University, participated in the forum.

EQAC MEETING

21.07.2021

On July 21, 2021, a meeting was held among the staff members of the Education Quality Assurance Center of YHU with participation of Yeva Torosyan, PhD, Head of the EQAC, Mariam Hovhannisyan, specialist of the same Center, Narek Martirosyan, responsible person for quality of Roslin Academy of Art and Humanities and Arevik Khugeyan, responsible person for quality of the Institute of Law and International Relations.

During the meeting, Yeva Torosyan, PhD, Head of the EQAC informed the responsible persons for quality about the need of conducting a scheduled survey, as well as the need of collecting data on the modification of SPs, replenishment of the library fund, electronic library, organization of professional and teacher trainings and some other current issues were discussed.

PARTICIPATION IN OPENU PROJECT AND DAAD'S WEB SEMINAR ON QUALITY ASSURANCE OF EUROPEAN UNIVERSITIES

11.06.2021

On June 11, 2021, a web seminar was held on “Quality Assurance of European Universities” organized by the OpenU project and DAAD (Deutscher akademischer austauschdienst).

Within the framework of the topic, the speakers touched upon national and European policymaking of quality, assurance of internal and external quality, institutional accreditation, etc. During the web seminar, speeches were made by students as well.

From Yerevan Haybusak University the web seminar was attended by Meri Balayan, PhD, Director of “Roslin” Academy of Arts and Humanities, Arevik Khugeyan, responsible person for quality assurance of the Academy, Liana Malkhasyan, PhD, Director of the Institute of Law and International Relations, Grisha Arakelyan, lecturer of the Institute and Mariam Hovhannisyan, specialist of the Education Quality Assurance Center.

PARTICIPATION IN EUROPEAN DISTANCE AND E-LEARNING NETWORK WEBINAR ON FACILITATING AND MENTORING STUDENTS' WORK TO REACH EXPECTED COMPETENCIES

02.06.2021

On June 2, 2021, a webinar on “Facilitating and Mentoring Students’ Work to Reach Expected Competencies” organized by European Distance and E-learning Network (EDEN) was held.

The webinar was moderated by Vlad Mihaescu, Chair of EDEN Chair of EDEN Network of Academics and Professionals (NAP) Steering Committee. 

The speakers from Italy, Spain and Portugal shared their experiences about how to be a mentor and enabler for students particularly during the period of the pandemic when most of the students working from home and studying remotely face lack of interaction and psychological problems.

During the webinar the speakers also touched upon the distribution of critical thinking score at the first and last activity of the student within the framework of the result of the research of the pilot project on linking higher education to the workplace through critical thinking, as well as they covered competence-based learning and learner-centered approach, the connection of mentors as quality pioneers with students, etc.

From Yerevan Haybusak University the webinar was attended by the academic staff members, and Mariam Hovhannisyan, specialist of the Education Quality Assurance Center.

(You can find the link to the recording of the meeting below.)

PARTICIPATION IN EUROPEAN DISTANCE AND E-LEARNING NETWORK WEBINAR ON MEDICAL FACULTIES AND DIGITAL EDUCATION

27.05.2021

On May 27, 2021, a webinar on “Medical Faculties and Digital Education” organized by European Distance and E-learning Network (EDEN) was held.

The webinar was moderated by Dr. Sandra Kučina Softić, President of EDEN. The speakers from the Jagiellonian University, Poland and University of Cologne, Germany touched upon the organization of online medical education before and during the pandemic, the issue of conducting lessons for future doctors more efficiently and interactively, productivity of the flipped classroom model and journey of making courses and modules online, enhancement of digital skills, close collaboration with IT specialists and modification of curricula, broad implementation of multimedia tools, differences between transnational and international education, differences between student mobility and student exchange and use of helpful applications and websites, integration of efficient IT tools for online quizzes and exams, mechanisms of assessment of online tests, etc.

From Yerevan Haybusak University the webinar was attended by Yeva Torosyan, PhD, Head of the Education Quality Assurance Center, Mariam Hovhannisyan, specialist of the same Center, Narine Martirosyan, Vice Director of Haybusak Medical Institute and lecturers of the Institute.

(You can find the link to the recording of the meeting below.)

PARTICIPATION IN EUA WEBINAR ON SMOOTH RECOGNITION OF ACADEMIC QUALIFICATIONS: THE ROLE OF QUALITY ASSURANCE

29.04.2021

On April 29, 2021, a webinar on of “Smooth recognition of academic qualifications: The role of quality assurance” took place organized by European University Association (EUA).

The webinar was chaired by Tia Loukkola, Director of Institutional Development, EUA.

The speakers covered the issues of academic recognition, mechanisms and shared the German and Spanish experiences.

From Yerevan Haybusak University the webinar was attended by Sona Hovhannisyan, Vice-Rector for Academic Affairs, Yeva Torosyan, PhD, Head of the Education Quality Assurance Center and Mariam Hovhannisyan, specialist of the same Center. 

(You can find the link to the record of the meeting below.)

PARTICIPATION IN EUROPEAN DISTANCE AND E-LEARNING NETWORK WEBINAR ON LEARNING DESIGN IN THE EYE OF THE STORM

26.04.2021

On April 26, 2021, a webinar on “Learning Design in the Eye of the Storm” organized by European Distance and E-learning Network (EDEN) was held.

The webinar was moderated by Dr. Sandra Kučina Softić, President of EDEN. The speakers presented the shift from traditional learning environment to online form as a necessary step to respond to the global pandemic and maintain the learning process. 

From Yerevan Haybusak University the webinar was attended by Yeva Torosyan, PhD, Head of the Education Quality Assurance Center, Mariam Hovhannisyan, specialist of the Center, Elya Ghiasyan, Head of International Relations, Tigran Petrosyan, PhD, Vice Director of Haybusak Medical Institute and Marine Nalbandyan, PhD, lecturer of the Institute.

PARTICIPATION IN ERASMUS+ INFORMATION WEBINARS

08-09.04.2021

On April 8-9, 2021, Erasmus+ information webinars were held, within the framework of which stakeholders were presented the grant opportunities of Erasmus Mundus and Jean Monnet Activities. 

At the online meeting, opening speeches were made by Artur Martirosyan, RA Deputy Minister of Education, Science, Culture and Sport and Mr. Gonzalo Serrano, Head of Cooperation Section of the European Delegation to Armenia.

Lana Karlova, National Erasmus+ programme coordinator and other guest speakers informed about the start of the calls and conditions for participation, as well as about cooperation opportunities with local, regional and international colleagues.

Guest speakers from Georgian, Kazakh and Ukrainian HEIs shared their experiences and presented steps, aimed at establishing and strengthening contacts with local and international institutions.

From YHU the meeting was attended by Elya Ghiasyan, Head of International Relations, Tigran Petrosyan, PhD, Vice Director of Haybusak Medical Institute, Marine Nalbandyan, PhD, lecturer of the Institute and Mariam Hovhannisyan, specialist of the Education Quality Assurance Center.

EQAC MEETING WITH MANAGEMENT OF “ROSLIN” ACADEMY OF ARTS AND HUMANITIES

08.04.2021

On April 8, 2021, Yeva Torosyan’s meeting, PhD, Head of the Education Quality Assurance Center, was held with Meri Balayan, PhD, Director of Roslin Academy of Arts and Humanities and representatives of the top managers of the Academy.

During the meeting, Meri Balayan, Director of the Academy, introduced the activities of the re-structured Academy.

Y. Torosyan, Head of the EQAC, presented the further activities with the re-structured Academy targeted at education quality enhancement, highlighting the role and functions of each participant.

The meeting was also attended by Marianna Baloyan, PhD, Vice-director of Roslin Academy of Arts and Humanities, Stepan Voskanyan, Vice-director, Prof. Hayk Petrosyan, PhD, Professor, Arevik Khugeyan, responsible person for quality of the Academy and Mariam Hovhannisyan, specialist of the EQAC.

EQAC MEETING WITH TOP MANAGEMENT OF INSTITUTE OF LAW AND INTERNATIONAL RELATIONS

06.04.2021

On April 6, 2021, a meeting was held between Yeva Torosyan, PhD, Head of the Education Quality Assurance Center, Mariam Hovhannisyan, specialist of the same Center and Liana Malkhasyan, PhD, Director of the Institute of Law and International Relations, Satine Teroyan, assistant to the Director of the same Institute, Narek Martirosyan, responsible person for quality of the Institute, Levon Tumanyan, Head of the Department of Financial Economics.

During the meeting the following topics were touched upon – the most important provisions of the re-structured Institute, joint project with the other Institutes (Student Parliament, Student Scientific Society, social mission, international programs), as well as further replenishment of resources

Y. Torosyan presented further activities with the re-structured Institute, targeted at education quality enhancement. The modernization of the process of study programs with the involvement of the external stakeholders, replenishment of the library fund, implementation of scientific and research activities were highlighted.

PARTICIPATION IN NATIONAL ONLINE KICK-OFF MEETING OF THE 7 NEWLY SELECTED ERASMUS+ CAPACITY BUILDING HIGHER EDUCATION (CBHE) PROJECTS

17-18.03.2021

On March 17-18, 2021, the National Erasmus+ office in Armenia organized National Online Kick-Off Meeting of the 7 newly selected Erasmus+ Capacity Building Higher Education (CBHE) projects.
At the online meeting, opening speeches were made by Andrea Wiktorin, H.E. Ambassador of the EU Delegation to Armenia, Karen Trchounian, RA Deputy Minister of Education, Science, Culture and Sport and Bertrand Venard, Rector of French University in Armenia.
Lana Karlova, program coordinator of the National Erasmus+ office in Armenia, presented the participants the statistics of participation in Erasmus+ programs of Armenia and regional countries.
At the meeting, grant project “Simulation in Undergraduate Medical Education for Improvement of Safety and Quality of Patient Care” (SAFEMED+) was also presented in which Yerevan Haybusak University is involved.
From YHU the meeting was attended by Yeva Torosyan, PhD, Head of the Education Quality Assurance Center, Mariam Hovhannisyan, specialist of the Center, Yanina Marinosyan, director of Haybusak Medical Institute, Vice Directors of Haybusak Medical Institute Narine Martirosyan, and Tigran Petrosyan, PhD, Marine Nalbandyan, PhD, lecturer of the Insititute, Liana Malkhasyan, PhD, Director of the Institute of Law and International Relations, Elya Ghiasyan, Head of International Relations and Marianna Baloyan, Head of the Chair of the Russian language and Foreign Literature.

WEBINAR ON RESULTS OF THE SURVEY REPORT “DIGITALLY ENHANCED LEARNING AND TEACHING IN EUROPEAN HIGHER EDUCATION INSTITUTIONS”

05.02.2021

On February 5, 2021, Mariam Hovhannisyan, specialist of the Education Quality Assurance Center of YHU, participated in a webinar on Results of the survey report “Digitally enhanced learning and teaching in European higher education institutions” within the framework of DIGI-HE Webinar series: A strategic reflection on digitalization in higher education, organized by the European University Association.

During the meeting, the speakers once again introduced the DIGI-HE project and reflected on the results of the survey on digitally enhanced learning and teaching. The speakers presented the approaches of the survey participants across Europe on blended learning, hybrid learning, online degree courses, short courses, etc. They highlighted the necessity of having a strategic plan of teaching online. The speakers also introduced some differences of the survey results conducted in 2014 and 2020.