Back

ISSN 2953-8181

ԵՀՀ գիտական հանդեսը հրապարակում է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ակադեմիական համակազմի, այլ բուհերի և գիտական հիմնարկների հետազոտության արդյունքները՝ տնտեսագիտության, մանկավարժության և հոգեբանությոան, բանասիրության, իրավագիտության, բժշկության ու բնագիտության ոլորտներում, որոնք անցել են փորձաքննությունը։

Ձեռագրերն ընդունվում են էլեկտրոնային փոստով՝

haybusaksci@gmail.com

կամ

mabr49@ya.com


Rich Text Format Word փաստաթղթի տեսքով։

Հրապարակվող հոդվածները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին

Նորարարություն. ներկայացված աշխատանքը պետք է պարունակի գիտական կամ մեթոդական նորույթ:

Կարևորություն. Հետազոտությունը պետք է նպաստի տվյալ ոլորտի զարգացմանը:

Հիմքեր. Պետք է հստակ նշված լինեն հետազոտությունները, որոնց վրա հենված է աշխատանքը, և թե ինչով է այն լրացնում նրանցում առկա բացերը։

Մեթոդ. Պետք է ներկայացված լինեն հետազոտության մեթոդաբանությունը, նրա առավելություններն ու թերությունները:

Շարադրանքի հստակություն․ Աշխատանքը պետք է շարադրված լինի բավականաչափ հստակ, այնպես, որ ընթերցողը ցանկության դեպքում կարողանա կրկնել այն: Աշխատանքում հարկ է օգտվել է միայն վստահելի փաստերից, օբյեկտիվ տվյալներից: Եզրակացությունները պետք է հիմնավորված լինեն:

Ակադեմիական էթիկա. Աշխատանքում պետք է հարգված լինեն հեղինակների մտավոր սեփականության իրավունքները; բերված բոլոր գաղափարների հեղինակները պետք է բարեխղճորեն նշված լինեն, իսկ համապատասխան աշխատանքները՝ տրված գրականության ցանկում: Բոլոր ուղիղ մեջբերումները պետք է ուղեկցվեն հեղինակի և աշխատության հստակ
հղումով: Աշխատանքը չի կարող պարունակել հատվածներ, որոնք վերատպվել են այլ աղբյուրներից՝ առանց համապատասխան հղման:

Հղումներ. Հոդվածի տեքստում բոլոր հղումները պետք է ընդգրկված լինեն գրականության ցանկում՝ սահմանված կարգով: Գրականության ցանկում զետեղված բոլոր աշխատանքները պետք է հանդիպեն հոդվածի տեքստում՝ հղումների տեսքով:

Ոճ և լեզու. Հոդվածի ոճը, տերմինաբանությունը և լեզուն պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում ընդունված չափանիշներին:

Գրախոսման գործընթացը իրականացվում է հետևյալ փուլերով.

Նախ, գլխավոր խմբագիրը գնահատում է ձեռագրի համապատասխանությունը Հանդեսի ֆորմալ չափանիշներին, և այն հանձնում է խմբագրական խորհրդի համապատասխան ոլորտի պատասխանատու անդամին: Վերջինս գնահատում է ձեռագիրը և որոշում՝ մերժե՞լ այն, թե ուղարկել փորձագետի կարծիքի: Ընդունման մասին վերջնական որոշումը կայացնում է գլխավոր խմբագիրը՝ հաշվի առնելով գրախոսի և ոլորտի պատասխանատուի կարծիքները, անհրաժեշտության դեպքում աշխատանքն ուղարկվում է այլ փորձագետի:

Գրախոսներին․

Վերանայման գործընթացը անանուն է՝ հեղինակները չեն տեղեկացվում գրախոսի ինքնությանը։ Վերանայումը պետք է լինի պարզ, արտացոլի աշխատանքի գիտական որակի վերաբերյալ անաչառ կարծիքը: Ակնկալվում է, որ գրախոսը կպաշտպանի ձեռագրի գաղտնիությունը և կապահովի, որ այն որևէ կերպ չի չարաշահվի մինչև հրապարակումը:

Խնդրում ենք հետևել գնահատման սույն չափանիշներին.

  • Գիտական բովանդակության գնահատում,
  • Նոր բացահայտումների առկայություն,
  • Ներկայացված տվյալները գիտական հիմնավորվածություն,
  • Արդյունքների գործնական կիրառության հավակնություն։

Ձևավորման գնահատում

  • Շարադրման հստակություն
  • Ամփոփագրի համարժեքությունը բովանդակությանը
  • հիմնաբառերի համարժեքությունը
  • Արդյո՞ք Ներածությունը ներկայացնում է ոլորտի արդի վիճակը և հետազոտության նպատակը
  • Արդյո՞ք «Նյութերն ու մեթոդները» ճշգրիտ են նկարագրում փորձարարական նյութը, ընթացակարգը
  • Արդյո՞ք բոլոր աղյուսակներն են անհրաժեշտ և հստակ
  • Արդյո՞ք կատարված է համարժեք քննարկում
  • Արդյո՞ք հիմնավորված են եզրակացությունները
  • Գրականության հղումների լրիվությունը։

Կարծիքում ձևավորման գնահատման մեկնաբանությունների բացակայությունը համարվում է բոլոր հարցադրումների բավարարվածություն։

Վերջնական գնահատականի համար ընտրել ստորև ներկայացվածներից մեկը․

  • Աշխատանքը կարող է տպագրվել /անհրաժեշտության դեպքում չնչին խմբագրական ուղղումներով/
  • կարող է տպագրվել փոքր կամ հիմնարար վերանայումից հետո (մեկնաբանել)
  • Մերժել՝ հիմնավոր մեկնաբանությամբ (օրինակ, անուղղելի թերություններ, նյութի ժամանակավրիպություն, ոլորտի համար թեմայի ոչ կարևորություն, ոչ պատշաճ կամ ոչ գիտական մեթոդների օգտագործում, սխալ աշխատանքների վրա հիմնվածություն, սխալ հետևությունների ներկայացում և այլն):

Հեղինակներին ուղղված մեկնաբանությունները պետք է արտահայտեն միայն ամենալուրջ մտահոգությունները՝ առանց մանրամասների մեջ մտնելու

Խմբագրական խորհուրդ

Խմբագրական խորհրդի կազմ գիտական աստիճան պաշտոն Էլ․հասցե
1 Աբրահամյան Մարտին ֆիզմաթ գդ, պրոֆեսոր գլխավոր խմբագիր

mabr49@ya.ru

2 Բոստանջյան Վարդան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր "Տնտեսագիտության" բաժնի համակարգող

bostan49@mail.ru

3 Եղիազարյան Անուշ մանկավարժական գդ, պրոֆեսոր Խմբխորհրդի անդամ

a.yeghazar@yandex.com

4 Պետրոսյան Հայկ մանկավարժական գդ, պրոֆեսոր "Մանկավարժություն և հոգեբանություն" բաժնի համակարգող

hahapet@rambler.ru

5 Պետրոսյան Տիգրան կենսաբ․ գթ, դոց, Խմբագիր

tigpetrosyan@mail.ru

6 Սաֆարյան Գառնիկ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր "Իրավագիտություն" բաժնի համակարգող

lawdeanoffice@gmail.com

7 Ղազարյան Հայկ ֆիզմաթ գդ, պրոֆեսոր Խմբխորհրդի անդամ

haikghazaryan@mail.ru

8 Վահրադյան Հասմիկ կենսաբ․գդ,պրոֆեսոր "Բնական գիտություններ" բաժնի համակարգող

vahradyan.hasmik@yandex.com

9 Գասպարյան Հրաչիկ քիմ․ գթ, դոցենտ Խմբխորհրդի անդամ

h.gasparyan@mail.ru

10 Հովհաննիսյան Եվա հոգեբ․ գթ, դոցենտ Խմբխորհրդի անդամ

ehovh@gmail.com

11 Մալխասյան Լիանա իրավաբ․ գթ, դոցենտ Խմբխորհրդի անդամ

lawdeanoffice@gmail.com

12 Բալայան Նաիրա բան․ գթ., դոցենտ Խմբխորհրդի անդամ

nairamelsiki@gmail.com

13 Բալոյան Մարիանա բան․ գթ․, դոցենտ "Բանասիրություն" բաժնի համակարգող

m.ashotovna@mail.ru

14 Կաժոյան Հրաչյա սոց․ գիտ․ թեկնածու Խմբխորհրդի անդամ

quality@haybusak.am

Օտարերկրյա անդամներ՝

1 Balasanyan Diana Dr. Pedagogy, PhD Philology La Laguna University, Spain The editorial board member

dianabalasanyan@gmail.com

2 Babayan Arsen Dr. med. Head of Spaine Joint Center, Munch, Germany The editorial board member

prof.babayan@wgzm.de

3 Mohammad Arus Dr. med. Neurosurgical Center, Hamburg, Germany Responsible for the section «Medicine»

prof.arous@yahoo.de

4 Oliver Seeman Dr. med. Spitäler Schaffhausen, Psychiatriezentrum Breitenau, Switzerland The editorial board member

info@psychiater.org

5 Noble K Kuran PhD Biotechnology, Pandakasalayil Hill View Kampancode, Kollam, Kera-la, INDIA The editorial board member

kurianoble@gmail.com

6 Maria Angelo-Kattar M.D, PhD., M.Sc. Dermatology Overseas Director, American Academy of Anti-Aging Medicine Dermatologist, Shape Clinic, Kuwait The editorial board member

maria.khatar@altaderma.com

7 Eriashvili Nodari Sci. Dr. Economics, PhD law, PhD history, editor-in-chief of Journals “Современная наука”, “Государственная служба и кадры”, Закон и право”, “Образование”. Russia The editorial board member

Professor60@mail.ru

www.worldadvokat.ru

8 Movsisyan Ara PhD law, RUDN University, Russian Federation The editorial board member

Arik-movsisyan@rambler.ru

վերջին հատորներ

ԱՐԽԻՎ