Բժշկական ինստիտուտը ստեղծվել է
“Հայբուսակ” համալսարանի հիմնադրման պահից 1990թ.-ից՝ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ:
“Հայբուսակ” համալսարանի բժշկական ինստիտուտի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Բժշկական ինստիտուտի կլինիկական ամբիոնները տեղակայված են Երևանի լավագույն բժշկական կլինիկական կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, դեղագործական ձեռնարկություններում, համալսարանի բազային պոլիկլինիկայում, որտեղ էլ կազմակերպվում են կլինիկական մասնագիտական դասընթացները (դասախոսություններ, գործնական պարապմունքներ և ուսումնաարտադրական պրակտիկաներ) և իրենց առաջին մասնագիտական քայլերն են կատարում բարձր կուրսերի ուսանողները:
ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՀԵՏԵւՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բուժական գործ
- Ստոմատոլոգիա
- Ֆարմացիա
- Բնապահպանություն և բնօգտագործում (հեռակա և առկա ուսուցում)
Շրջանավարտները զբաղվում են գիտահետազոտական, դասախոսական, կազմակերպչական, գործունեությամբ բժշկագիտության, դեղագիտության տեսական ուղղություններով Հայաստանում և արտերկրում::
Շրջանավարտները անցնում են աշխատանքի ըստ մասնագիտության, շարունակում են կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում: Լավագույն շրջանավարտներն անցնում են աշխատանքի համալսարանի բժշկական կլինիկական և տեսական ամբիոններում:
Ինստիտուտի շրջանավարտները մեծ հաջողություններ են արձանագրել մեր Հանրապետությունում և արտերկրում՝ հատկապես պրակտիկ բժշկության, ստոմատոլոգիայի և դեղագիտության ոլորտներում:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Աշխատանքային ժամ
Հասցե
111 սենյակ
Կոնտակտային տվյալները
Mail: deanofficehaybusak@gmail.com
Անձնակազմ
Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար
2022/2023 ուսւոմնական տարվա համար տարեկան վարձը 1 մլն դրամ է Բուժգործ և
ստոմատոլոգիա մասնագիտությունների համար , ֆարմացիա մասնագիտության համար 1000000
դրամ է
Բուժգործ մասնագիտության համար ուսման տևողությունը 6 տարի է
Ստոմատոլոգիա մասնագիտության համար ուսման տևողությունը 5 տարի է
Ֆարմացիայի բակալավր մասնագիտության համար ուսման տևողությունը 4 տարի է ։
Ֆարմացիայի մագիստրոս մասնագիտության համար ուսման տևողությունը 1 տարի է ։
Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար
Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի , որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր ՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի
Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236
Visa - mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթեի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին ։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլէկտրոնային վիզայով ՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը
Առաջին կիսամյակի համար դիմելու ժամկտներն են ՝ օգոստոսի – 15-ը
Սեպտեմբերի 14 ։ Երկրորդ կիսամյակի համար դիմելու ժամկետները – հունվարի 15-
փետրվարի 14-ը ։
Каждый по-своему воображает рай, мне же он представляется в виде библиотеки
Хорхе Луис Борхес