«ՀԱՅԲՈՒՍԱԿ» համալսարանի «Ուսումնամեթոդական Ստորաբաժանում»
ՈՒՄ բաժնի գործունեության հիմնական նպատակն է՝ կրթական բարեփոխումների միջոցով բարելավել մասնագիտական և հետազոտությունների վրա հիմնված կրթության որակը, դասավանդման արդյունավետությունը և բարձրացնել Համալսարանի մրցունակությունը ազգային և միջազգային մակարդակներում։
Մեր հիմնախնդիրն է՝ ներգրավել ներքին մոտիվացված և հավակնոտ մարդկանց ովքեր պատրաստ են կատարել բարեփոխումներ։
ՈՒՄ բաժինը սատարում է համալսարանի տեսլականին՝ ձևավորելով գիտակրթական համակարգի միջազգայնացման ու եվրոպական ինտեգրման հիմնախնդիրներով առաջնորդվող առաջատար համալսարան, որը կրթում է արդի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ, իրենց համայնքի կյանքը բարելավող մասնագետներ՝ ժամանակակից մանկավարժական և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ապահովելով ուսուցման և հետազոտությունների բարձր արդյունավետություն և ուսումնական գործընթացում դասախոսների և ուսանողների արդյունավետ համագործակցություն։
ՈՒՄ բաժնի գործառույթներն են․
- նպաստել կրթական բարեփոխումների, նորագույն տեխնոլոգիաների, ուսանողակենտրոն ուսուցման համակարգի ներդրմանը,
- տրամադրել խորհրդատվության ուսումնամեթոդական նյութերի մշակման վերաբերյալ,
- մասնակցել բակալավրի և մագիստրոսի ՄԿԾ-երի մշակման, լրամշակման և վերանայման աշխատանքներին,
- վերահսկել ամբիոնների և այլ ստորաբաժանումների ուսումնակրթական գործունեությունը,
- նպաստել ուսումնական և հետազոտական գործընթացների փոխկապակցմանը,
- կազմակերպել դասավանդող կազմի մանկավարժական և մեթոդական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ,
- վերահսկել դասալսումների իրականացումն ըստ ժամանակացույցի։
Աշխատանքային ժամ
Հասցե
Կոնտակտային տվյալները