
Ապրիլի 4-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի անձնակազմը հանդիպում ունեցավ «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական կազմակերպության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի հետ
Ապրիլի 4-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի անձնակազմը հանդիպում ունեցավ «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական կազմակերպության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել համալսարանի 2025-2030 թվականների ռազմավարության նախնական տարբերակը, ներկայացնել դիտարկումներ, առաջարկություններ և սահմանել հետագա քայլերի հնարավոր ուղենիշերը։
Այս հանդիպումը շարունակությունն էր հունվար ամսին մեկնարկած համագործակցության, որի շրջանակում համալսարանի աշխատակիցները մասնակցել էին «Մենեջմենթ Միքս» ընկերության կազմակերպած եռօրյա մասնագիտական դասընթացին՝ «Ռազմավարության մշակում և կառավարում» թեմայով։ Դասընթացի շրջանակում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հիմք հանդիսացան ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացում անձնակազմի առավել արդյունավետ ներգրավման համար։
Երևանի «Հայբուսակ» համալսարանը ռազմավարական պլանավորումը դիտարկում է որպես կրթական հաստատության կայուն զարգացման և բարձրորակ կրթության ապահովման հիմնարար գործոն, հետևաբար մեծ աշխատանք է տարվում այս ուղղությամբ։