Back
 

                                                          

                                                                      

                                                           ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                                                                                              ԿԱՐԳ

                                                       ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

    1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1. Սույն կարգով  Երևանի «Հայբուսակ» համալսարանը (այսուհետ՝ Համալսարան) սահմանում է ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման նպատակները, ոլորտային ուղղությունները, մասնակիցներին ներկայացվող պահանջները, հայտերի գնահատման ընթացակարգը։

    1. Դրամաշնորհը գիտական գործունեության խրախուսելու նպատակով Համալսարանի բյուջեից անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացում է: Դրամաշնորհների մեծությունը և քանակը սահմանվում է համալսարանի տարեկան բյուջեով:

    1. Դրամաշնորհ տրամադրելու որոշումը ընդունվում է մրցույթի միջոցով։ Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի դասախոսական կազմը, ուսանողները, ինչպես նաև դասախոսներից և ուսանողներից կազմված հետազոտական խմբերը։

    1. Մրցույթին մասնակցության համար ներկայացվում է հայտ (այսուհետ՝ Հայտ), որը ներառում է գիտական նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ) և պահանջվող այլ փաստաթղթեր/տվյալներ։

    1. Մրցույթը կազմակերպում, հայտերը քննարկում և դրա արդյունքներն ամփոփում է համալսարանի ռեկտորի հրամանով կազմավորված մրցույթային հանձնախումբը (այսուհետ՝ Հանձնախումբ)

    1. Մրցույթին կարող են ներկայացվել Հայտեր համալսարանի ստորաբաժանումների կողմից ընդունված ռազմավարական հետազոտական ոլորտներից (բժշկական, բնագիտական, հասարակական և հումանիտար):   

    1. Կարգում չնախատեսված իրավիճակների առաջացման դեպքում որոշում է ընդունում Համալսարանի Ակադեմիական խորհուրդը։

    1. Հայտի իրականացման տևողությունը 12 ամիս է։

    1. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

    1. Խրախուսել Համալսարանի դասախոսական կազմի գիտական հետազոտությունները և ուսանողների ներգրավումը դրանց մեջ:

    1. Նպաստել նոր գիտելիքի ստեղծմանը Համալսարանի ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ ոլորտներում, նորարարական մոտեցումների և տեխնոլոգիաների զարգացմանը ուսումնական տարբեր ոլորտներում, ինչպես նաև հետազոտությունների արդյունքների ներդրմանը մասնագիտական կրթական ծրագրերում։

    1. Խթանել Համալսարանի համագործակցությունը ուսումնական, արդյունաբերական, հետազոտական այլ հաստատությունների հետ:

    1. Բարձրացնել Համալսարանի հասարակական ազդեցությունը՝ տարածելով հետազոտության արդյունքներն ավելի լայն հանրության շրջանում:

    1. Բարելավել Համալսարանի գիտական միջավայրը

    1. Հնարավորություն տալ աշխատակիցներին և ուսանողներին փորձ կուտակել արտաքին մրցույթներին մասնակցելու համար։

    1. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԸ

Մրցույթի հրավերը պետք է պարունակի․

    • հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը։ Հայտարարությունը հրապարակվում է հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ

    • մրցույթի մասնակիցներից պահանջվող որակավորման տվյալների չափանիշները

    • հայտերի բավարարման և մերժման պայմանները

    • հայտը ներկայացնելու պայմանները` ներառյալ փաստաթղթերի ձևը, տեղը, ժամկետը

    • եղանակը, որով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ

    • հայտերի բացման օրը և ժամը, քննարկման կարգը և գնահատման չափանիշները

    • կնքվելիք դրամաշնորհի հատկացման պայմանագրի նախագիծը։

    1. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

1․ Նախագիծը մշակում և իրականացնում է 3-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խումբը (այսուհետ՝ Խումբ), որը կազմված է Համալսարանի դասախոսներից, ուսանողներից և հրավիրյալ մասնագետներից։ Խմբի անունից հանդես է գալիս միայն Խմբի ղեկավարը:

2․ Խմբի ղեկավար (կամ համակարգող) կարող է լինել

 ա) գիտական աստիճան (կամ գիտական կոչում) ունեցող Համալսարանի այն աշխատակիցը, ով վերջին 5 տարիների համար  կներկայացնի`

    • Բժշկական և բնագիտական ոլորտների գծով՝

5 հոդված ԲԿԳԿ կողմից ընդունված պարբերականներում, որոնցից 1-ը ՄԳՇ* հրապարակում,

    • Հասարակական և հումանիտար գիտությունների գծով՝

5 հոդված ԲԿԳԿ կողմից ընդունված պարբերականներում։

* Միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված հրապարակումը (ՄԳՇ հրապարակում) սահմանվում է Web of Science™ հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) կամ Scopus գիտատեղեկատվական հարթակում ընդգրկված աշխատանք։

բ) բակալավրիատի  կամ մագիստրատուրայի ուսանողը, ով կհամակարգի խումբը, որը կարող է ձևավորվել ուսանողներից, դասախոսներից և հրավիրյալ անդամից։

3․ Խմբի ղեկավարը պատասխանատու է Խմբի կազմավորման և Նախագծի իրականացման հաջող ընթացքի համար:

4 Խմբի հրավիրյալ անդամը

    • պետք է ունենա առնվազն 2 Հիրշի ինդեքս (h-index)` ըստ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների, եթե նա բժշկական կամ բնագիտական ոլորտների մասնագետ է։ 

    • կամ պետք է ներկայացնի առնվազն 3 ՄԳՇ հրապարակում վերջին 5 տարում, եթե նա բժշկական կամ բնագիտական ոլորտների մասնագետ է։

    • պետք է ունենա առնվազն 5 գիտական հրապարակում ԲԿԳԿ պարբերականներում վերջին հինգ տարում, որոնցից 1-ը ՄԳՇ-ում, եթե նա հասարակական և հումանիտար մասնագիտությունների գծով մասնագետ է։ 

5․ Խմբում  կարող են ներառվել մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ:

6․ Բեալի ցանկերում (Beall’s list, https://beallslist.net) ներառված կեղծ կամ «գիշատիչ» հրատարակչություններում կամ պարբերականներում հրատարակված հրապարակում ներկայացնելու դեպքում Հայտը գիտական փորձաքննության ենթարկելու հարցը կքննարկվի Հայտերի գնահատման փուլում։

    • ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

    • Մրցույթին մասնակցելու համար Խմբի ղեկավարը Քարտուղարին է հանձնում հետևյալ փաստաթղթերը՝ մրցույթի հրավերը համալսարանի կայքում հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում:

    • Դիմում (Հավելված 1․),

    • Հայտը/Նախագիծը (Հավելված 2․ ),

    • Իր (եթե դասախոս է) և խմբի անդամների մասնագիտական ինքնակենսագրությունը (CV), վերջին 5 տարում  իր հրատարակած (եթե դասախոս է) գիտական աշխատանքների ցանկը ներառյալ,

    • Խմբում ներառված ուսանողների ՄՈԳ-երի վերաբերյալ ինստիտուտի տված տեղեկանքներ,

    • Հրավիրյալ մասնագետի Հիրշի ինդեքսի վերաբերյալ հղում։

    • Տեղեկատվություն հետազոտության արդյունքները առարկայական ծրագրերում ներդնելու հնարավորության  մասին:

    • Խմբի ղեկավարը և անդամները չեն կարող ընդգրկվել նույն մրցույթին ներկայացված մեկից ավելի հայտում:

    • Խմբի ղեկավարը մինչև հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:

    • ՀԱՅՏԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

1. Նախահաշիվը կազմված է «Աշխատանքի վարձատրություն» և «Այլ ծախսեր» հոդվածներից: «Այլ ծախսեր» հոդվածը բաղկացած է «Սարքեր, նյութեր և ծառայություններ», «Գործուղումներ» ենթահոդվածներից:

2. Ֆինանսավորման առավելագույն չափը կարող է լինել՝

– 5 անդամից բաղկացած Խմբի համար` 6000.0 հազար (վեց միլիոն) դրամ,

– 4 անդամից բաղկացած Խմբի համար` 5000.0 հազար (հինգ միլիոն) դրամ,

– 3 անդամից բաղկացած Խմբի համար` 4000.0 հազար (չորս միլիոն) դրամ։

3․ Նախահաշվի «Աշխատանքի վարձատրություն» հոդվածում Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները) միջին հաշվարկային չափը պետք է ընդունել մինչև 80.0 հազար (ութսուն հազար) դրամ:

4. Աշխատանքի վարձատրության գումարը «3» ենթակետով չափից պակաս նախատեսելու դեպքում` տարբերությունը կարելի է օգտագործել Նախահաշվի «Այլ ծախսեր» հոդվածում:

5․ Նախահաշվի «Այլ ծախսեր» հոդվածի «Սարքեր, նյութեր և ծառայություններ», «Գործուղումներ»  ենթահոդվածներով 12 ամսվա համար կարելի է նախատեսել առավելագույնը 1200.0  հազար (մեկ միլիոն երկու հարյուր  հազար) դրամ։ Այս գումարը կարող է ավելանալ  «4» ենթակետով առաջարկվող տարբերության չափով։

7․ Նախահաշվի «Այլ ծախսեր» հոդվածի «Գործուղումներ» ենթահոդվածով նախատեսվող գումարը կարող է օգտագործվել Նախագծի իրականացման ընթացքի կամ արդյունքների ներկայացման նպատակով միջազգային գիտաժողովներին մասնակցության համար։

8․ Գործուղումների համար օրապահիկը և գիշերավարձը հաշվարկվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված ծախսերի չափերի, բայց ոչ ավելի՝ քան 1500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

    • ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հայտերի համապատասխանությունը Մրցույթի պայմաններին

1․ Հանձնախումբը ստուգում է Հայտերի համապատասխանությունը Մրցույթի հրավերի պայմաններին, – Բեալի ցանկերում (Beall’s list, https://beallslist.net/) ներառված կեղծ կամ «գիշատիչ» հրատարակչություններում կամ պարբերականներում հրատարակված հրապարակումների առկայությունը Հայտում:

 2․ Հայտը չի քննարկվում, եթե՝

– չի պարունակում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,

– չի բավարարում Մրցույթի հրավերի պայմաններին,

– բովանդակությամբ համընկնում է որևէ այլ նախագծի հետ:

3․ Հանաձնախումբը քննարկում և հաստատում է գիտական փորձաքննության ենթակա Հայտերի ցանկը: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող Հայտը գիտական փորձաքննության փուլ չի անցնում, որի մասին Խմբի ղեկավարը տեղեկացվում է էլեկտրոնային եղանակով։

    • ԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

1․ Գիտական փորձաքննությունն անցկացնում են 2 անկախ գիտական փորձագետներ։ Խմբի ղեկավարը Նախագծում կարող է նշել երկու նախընտրելի և երկու անցանկալի փորձագետների անուն/ ազգանուններ։

    Բժշկական և բնագիտական մասնագիտությունների գծով Փորձագետի  Հիրշի ինդեքսը (h-index)` պետք է լինի առնվազն 2՝ ըստ «Scopus» (https://www.scopus.com/freelookup/form/author.uri) գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների։ Հասարակական և հումանիտար մասնագիտությունների գծով Փորձագետը  պետք է ունենա առնվազն 5 գիտական հրապարակում ԲԿԳԿ պարբերականներում, որոնցից 1 ՄԳՇ-ում։

2․   Գիտական փորձաքննությունն իրականացվում է երկու փուլով։

3․ Հանձնախումբը հաստատում է  Հայտերի Գիտական փորձաքննության առաջին և երկրորդ փուլերի գնահատման թերթիկները և վարման ընթացակարգը։ Գիտական փորձաքննության առաջին փուլում Հանձնախումբը գնահատում է Նախագծի ընդարձակ ամփոփագիրը (Հավելված 2․)։ Գիտական փորձաքննության երկրորդ փուլում փորձագետը գնահատում է Նախագիծը, իսկ Հանձնախումբը անցկացնում է հարցազրույց Խմբի ղեկավարի հետ:

4․  Հանձնախմբի և փորձագետների կողմից Հայտի բովանդակության, գիտական փորձաքննության ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն այլ անձանց արգելվում է։

Գիտական փորձաքննության առաջին փուլը (ընդարձակ ամփոփագրի գնահատում)

5․ Գիտական փորձաքննության առաջին փուլում Հանձնախումբը, հաշվի առնելով Նախագծի ընդարձակ ամփոփագիրը, Խմբի ղեկավարի գիտական հետագիծը (եթե դասախոս է), մասնագիտական ինքնակենսագրությունը (CV), ձևավորում է առաջին փուլը հաղթահարած Հայտերի ցանկը, որոնք անցնում են գիտական փորձաքննության երկրորդ փուլ:

6. Գիտական փորձաքննության առաջին փուլը չհաղթահարած Հայտը երկրորդ փուլ չի անցնում, որի մասին Խմբի ղեկավարը տեղեկացվում է էլեկտրոնային եղանակով:

Գիտական փորձաքննության երկրորդ փուլը (փորձագետի գնահատում)

7․ Գիտական փորձաքննության երկրորդ փուլում փորձագետները գնահատում են Հայտը, իսկ Հանձնախումբը Խմբերի ղեկավարների հետ անցկացնում է հարցազրույց։ Այս փուլում գնահատվում են Նախագծի արդի վիճակը, նորույթը, հեռանկարը, աշխատանքի ծավալի և իրականացման ժամկետների հիմնավորվածությունը, Համալսարանում Նախագծի իրականացման նախադրյալները, ազդեցությունը ոլորտի զարգացման վրա, նախահաշվի հիմնավորվածությունը, ինչպես նաև Մրցույթի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:

8․ Յուրաքանչյուր Հայտի համար փորձագետը լրացնում է գիտական փորձաքննության փորձագետի գնահատման թերթիկը (Հավելված 3):

9․ Փորձագետների առավելագույն գնահատականը կազմում է Հայտի առավելագույն գնահատականի 50 տոկոսը: Երկու փորձագետների գնահատականները փորձագետի առավելագույն գնահատականի 30 և ավելի տոկոսով տարբերվելու դեպքում Հայտը գնահատվում է երրորդ փորձագետի կողմից։

Գիտական փորձաքննության երկրորդ փուլը (հարցազրույց)

10․ Հանձնախումբը անցկացնում է հարցազրույց Խմբի ղեկավարի հետ։ Խմբի ղեկավարը սահիկաշարով հակիրճ (մինչև 5ր) ներկայացնում է Նախագծի հիմնական դրույթները։

11․ Յուրաքանչյուր Հայտի համար Հանձնախմբի անդամը լրացնում է հարցազրույցի գնահատման թերթիկը (Հավելված 4):

12․ Հարցազրույցի առավելագույն գնահատականը կազմում է Հայտի առավելագույն գնահատականի 50 տոկոսը:

    1. ԳՆԱՀԱՏՈՒՄ  ԵՎ  ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

    1. Հայտի գիտական փորձաքննության երկրորդ փուլի արդյունքում ձևավորված գնահատականը երկու փորձագետների գնահատականների միջին թվաբանականի և Հանձնախմբի գնահատականի գումարն է, որը ամփոփվում է հայտի գնահատման ամփոփիչ թերթիկում (Հավելված 5

    1. Գիտական փորձաքննության երկրորդ փուլ անցած Հայտերի գնահատականների հիման վրա Հանձնախումբը ձևավորում է Հայտերի վարկանիշային ցանկ և միավորների անցողիկ շեմ։

    1. Դրամաշնորհ տրամադրելու որոշումը կայացվում է նիստի բաց քվեարկությամբ, հաշվի առնելով քննարկված ծրագրերի գնահատման արդյունքները։ Հանձնախումբը կազմում է արձանագրություն մրցույթում հաղթող ճանաչված հայտերի մասին։ Եթե հանձնախմբի որևէ անդամն համաձայն չէ կայացված որոշման հետ, նա կարող է հայտնի իր գրավոր հատուկ կարծիքը՝ որը կցվում է արձանագրությանը:

    1. Հանձնախմբի կայացրած որոշումները կարող են բողոքարկվել Համալսարանի ռեկտորին՝ հաղթողներին որոշելու մասին արձանագրություն կազմելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ Խմբի ղեկավարի գրավոր դիմումով:

    1. Դիմումը ենթակա է քննարկման Համալսարանի Ակադեմիական խորհրդում այն ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

    1. Գիտխորհուրդը՝ քննարկելով հանձնախմբին ներկայացված հայտը, հանձնախմբի ներկայացրած փաստաթղթերը և դրանց հիման վրա կազմած արձանագրությունը, ինչպես նաև բողոքարկման հիմքերը, կայացնում է հիմնավորված որոշում դիմումը բավարարելու կամ այն մերժելու։

    1. Դիմումը բավարարելու դեպքում եռօրյա ժամկետում գումարվում է գիտխորհրդի և հանձնախմբի համատեղ նիստ, որում կայացվում է նոր որոշում՝ մրցույթում հաղթող ճանաչված հայտերի մասին:

    1. Դիմումը մերժելու դեպքում հանձնախմբի որոշումը մնում է ուժի մեջ:

    1. Դիմումի քննարկման և կայացված որոշման մասին այն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում գիտխորհուրդը տեղեկացնում է բողոքարկուին և համալսարանի ռեկտորին:

    • ՀԱՂԹՈՂԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

    • Հանձնախմբի որոշումը հաղթող հայտերի վերաբերյալ 5-օրյա ժամկետում հաստատվում է համալսարանի ռեկտորի հրամանով ու հրապարակվում համալսարանի կայքում:

    • Ռեկտորի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում համալսարանի ռեկտորի և խմբի ղեկավարի, ինչպես նաև խմբի ղեկավարի և կատարողների միջև կնքվում է գիտահետազոտական աշխատանքների իրականացման մասին պայմանագրեր:

    • Պայմանագրերում նշվում են դրա կողմերը, առարկան /թեմայի անվանումը/ , կատարվող աշխատանքների սեղմ բնութագիրը, պայմանագրի գինը, այն վճարելու ձևերը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, գործելու ժամկետը, խախտելու կամ պայմանագրային այլ պարտականությունները չկատարելու հետևանքները, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ պայմաններ:

    • ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

    • Ցանկալի է,որ Նախագծի իրագործման ընթացքում ձևավորված հրապարակումները ընդգրկված լինեն․

    • ՄԳՇ-ի առնվազն Q4 քառորդում, եթե թեման բժշկագիտական կամ բնական գիտությունների ոլորտից է (առնվազն մեկ հոդված),

    • ԲԿԳԿ երաշխավորած պարբերականներում, եթե թեման հասարակագիտական գիտությունների ոլորտից է (առնվազն երկու հոդված)։

Նախագծի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները հրապարակելիս որպես աշխատավայր (affiliation) անհրաժեշտ է նշել Համալսարանը։ Հոդվածը պիտի պարունակի հղում առ այն, որ հետազոտությունը կատարվել է համալսարանի դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:

    • Նախագծի իրականացման ընթացքում Խմբի անդամները պետք է ապահովեն Նախագծի կամ գիտության տվյալ բնագավառի վերաբերյալ գիտահանրամատչելի նյութերի ստեղծում և հանրայնացում (հարցազրույցներ, հրապարակումներ գիտահանրամատչելի ամսագրերում, տեսանյութերի ստեղծում և տարածում, լայն լսարանի համար քննարկումների կազմակերպում և այլն), ինչպես նաև հետազոտության արդյունքները մասնագիտական կրթական ծրագրերում ներդնելու հնարավորություն։ Վերոնշյալը հաշվի կառնվի ամփոփիչ հաշվետվությունն ընդունելու մասին եզրակացություն տալիս։

    • Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 օր առաջ խմբի ղեկավարը մրցութային հանձնախմբին է ներկայացնում տարված աշխատանքների մասին հաշվետվությունը՝ մինչև 15 էջ ծավալով եթե թեման հասարակագիտական գիտությունների ոլորտից է և մինչև 10 էջ ծավալով եթե թեման բժշկագիտական կամ բնական գիտությունների ոլորտից է։

    • Հաշվետվությանը կարող են կցվել հետազոտությանն անմիջապես առնչվող և այն լրացնող հավելվածներ /գրականության ցանկ, ելակետային տվյալներ, փորձարարական աշխատանքների նկարագրեր և արդյունքներ, լուսանկարներ, տեսաֆիլմեր և այլն/:

    • Հաշվետվությունն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հանձնախումբը կայացնում է որոշում՝ հաշվետվությունը հաստատել, լրամշակման ուղարկել կամ չհաստատել՝ այդ մասին  գրավոր տեղեկացնելով խմբի ղեկավարին: Հաշվետվությունը ենթակա է հաստատման, եթե ամբողջությամբ համապատասխանում է մրցույթի պայմաններին:

    • Հաշվետվությունն ուղարկվում է լրամշակման, եթե այն բավարարում է մրցույթի ոչ բոլոր պայմաններին և կարող է առանձին դրույթների լրացման պայմանով կրկին ներկայացվել հաստատման: Նշված դեպքերում  խմբի ղեկավարը՝ հանձնախմբի որոշումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լրամշակում է հաշվետվությունը և կրկին ներկայացնում է հաստատման:

    • Հաշվետվությունը չի հաստատվում, եթե չի բավարարում մրցույթի պայմաններին: Հաշվետվությունը չհաստատելու կամ լրամշակման ուղարկելու  պարագայում դրան կցվում են հիմնավորումները, ընդ որում, լրամշակման ուղարկելու դեպքում դրան կցվում են նաև լրամշակման կամ վերանայման ենթակա դրույթները:

    • Հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը 24 ժամվա ընթացքում ներկայացվում է համալսարանի ռեկտորին՝ պայմանագրի վերջնահաշվարկի և այն վճարելու առաջարկությամբ, ինչպես նաև հետազոտության արդյունքները հրապարակելու երաշխավորությամբ:

Հավելված 1 Դիմում-հայտի ձև

ԵՀՀ  դրամաշնորհների հատկացման

մրցութային հանձնախմբին

_______________________________________

աահ, ամբիոն, գիտական աստիճան և կոչում

                                                                                                                                                      ______________________________________________________

                                                                                                                            հեռախոս, էլ. հասցե

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

Խնդրում եմ ընդունել ԵՀՀ գիտահետազոտական դրամաշնորհների մրցույթին ներկայացված ________________________________________վերնագրով հայտը

Հաստատում եմ, որ ծանոթ և համաձայն եմ մրցույթի պայմաններին:

Խմբի ղեկավար՝ ______________________  ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­_________________________

                                   ստորագրություն                                         անուն, ազգանուն

Հավելված 2 Նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

(մինչև 12 էջ ըստ հետևյալ բովանդակության՝ ներառյալ գրաֆիկները, գծագրերը, լուսանկարները և գրականության ցանկը)

    1. Նախագծի համառոտ բնութագիրը (անոտացիա)

    1. Նախագծի ընդարձակ բնութագիրը (2 էջ)

    1. Դրված խնդրի ներկա վիճակի  վերլուծությունը

    1. Նպատակներ և խնդիրներ

    1. Հետազոտական նախագծի նկարագրությունը (5 էջ)

    1. Նախագծի իրկանացման գիտական մեթոդները

    1. Օրացուցային պլանը (ըստ ամիսների, Գանտի դիագրամ կամ աղյուսակ)

    1. Խմբի ձեռքբերումները տվյալ ոլորտում

    1. Անհրաժեշտ միջոցներ

    1. Ակնկալվող վերջնարդյունքներ

    1. Օգտագործված գրականության ցանկը (ցիտման MLA կամ APA ձևով (https://scholar.google.com/), եթե հղումը SJR ինդեքս ունեցող պարբերականներում  ներառված չէ՝ MLA կամ APA համազոր ձևով)

    1. Նախընտրելի և անցանկալի փորձագետների անուն/ազգանուններ

    1. Ծախսերի նախահաշիվ

1․ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (12 ամսվա, ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները, հազար դրամ)  
N Խմբի անդամի ա․ա․հ, գործառույթ  
     
     
     
     
     
2. ԱՅԼ ԾԱԽՍԵՐ, այդ թվում
2.1. ՍԱՐՔԵՐ, ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հիմնավորել ծախսերի նախահաշվի մեկնաբանության մեջ)  
     
     
     
     
2.2. ԳՈՐԾՈւՂՈւՄՆԵՐ (հիմնավորել նախահաշվի մեկնաբանության մեջ)  
2.3. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐ  
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ`  

Ծախսերի նախահաշվի մեկնաբանություն
         

Հավելված 3 Գիտական փորձաքննության փորձագետի գնահատման թերթիկ և հարցաշար

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

Հարցաշարի յուրաքանչյուր հարցի պատասխանը տրվում է թվային գնահատականով, առավելագույնը 5 միավոր (0,5 միավորի ճշտությամբ)` հետևյալ սկզբունքով.

5 Գերազանց: Պատասխանը լիովին համապատասխանում է առաջադրված պահանջներին և թերություններն աննշան են:
4 Շատ լավ: Հարցի պատասխանն առաջադրված պահանջներին համապատասխանում է որոշակի վերապահումներով:
3 Լավ: Պատասխանն ընդհանուր առմամբ բավարարում է առաջադրված պահանջներին, թեև կան նաև զգալի թվով անհամապատասխանություններ, որոնք սակայն շտկելի են:
2 Միջին: Հարցի պատասխանը բավարար չէ դրա վերաբերյալ ամբողջական կարծիք կազմելու համար:
1 Վատ: Պատասխանը ներկայացված է մակերեսորեն և խիստ անորոշ:
0 Շատ վատ: Հարցի պատասխանը բացակայում է կամ այն չի կարող որոշվել տեղեկատվության բացակայության պատճառով:

ՀԱՐՑԱՇԱՐ ՓՈՐՁԱԳԵՏԻ

  Արդի վիճակի վերլուծություն։ Որքանո՞վ է համապարփակ վերլուծված ոլորտի արդի վիճակը։  
  Նախագիծ: Որքանո՞վ են հստակ ձևակերպված գիտական ծրագիրը, լուծվելիք խնդիրներն ու նպատակները:  
  Նորույթ: Որքանո՞վ է նոր ու հեռանկարային առաջարկվող գիտական թեման:  
  Մեթոդներ: Որքանո՞վ են առաջարկվող մեթոդները համապատասխանում գիտական թեմային:  
  Նախագծի պլանավորում։ Որքանո՞վ են համապատասխանում գիտական թեմայի իրականացման փուլերը հետազոտության նպատակներին հասնելուն և որքանո՞վ են դրանք իրատեսական:  
  Խմբի կազմ: Որքանո՞վ է համապատասխանում խմբի անդամների թվաքանակն ու մասնագիտական որակավորումը թեմայի իրականացմանը:  
  Իրականացման նախադրյալներ: Որքանո՞վ են բավարար առկա և (կամ) ձեռք բերվելիք հնարավորություննները նախագծի իրականացման համար:  
  Համագործակցություն։ Որքանո՞վ է նախագծի իրականացումն ընդգրկում համագործակցություն (միջազգային, միջբուհական, ՀՀ առաջավոր գիտական կենտրոնների հետ):  
9. Նախահաշիվ։ Որքանո՞վ է համապատասխանում պահանջվող ֆինանսավորման ծավալը և դրա բաշխումն ըստ հոդվածների՝ հետազոտության նպատակներին հասնելուն  և որքանո՞վ է հիմնավորված նախահաշիվը:  
10. Արդյունքների տնօրինում: Որքանո՞վ է հստակ ձևակերպված հետազոտության արդյունքների տնօրինումը (այդ թվում՝ գիտահանրամատչելի) և որքանո՞վ են ակնկալվող արդյունքները համապատասխանում ֆինանսավորմանը։  
Փորձագետի գնահատականը (10 գնահատականների գումարը, առավելագույնը՝ 50 միավոր)  

Փորձագետի մեկնաբանություններ (ծավալը չի սահմանափակվում)

Նախագծի ներկայացման գնահատման մեկնաբանություն (հարցաշարի 1-5 կետեր)
Հետազոտության իրականացման գնահատման մեկնաբանություն (հարցաշարի 6-10 կետեր)

Հավելված 4 Հանձնախմբի հարցազրույցի գնահատման թերթիկ և հարցաշար

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

Հարցաշարի յուրաքանչյուր հարցի պատասխանը տրվում է թվային գնահատականով, առավելագույնը 10 միավոր (1 միավորի ճշտությամբ)` հետևյալ սկզբունքով.

10 Գերազանց: Պատասխանը լիովին համապատասխանում է առաջադրված պահանջներին և թերություններն աննշան են:
8 Շատ լավ: Հարցի պատասխանն առաջադրված պահանջներին համապատասխանում է որոշակի վերապահումներով:
6 Լավ: Պատասխանն ընդհանուր առմամբ բավարարում է առաջադրված պահանջներին, թեև կան նաև զգալի թվով անհամապատասխանություններ, որոնք սակայն շտկելի են:
4 Միջին: Հարցի պատասխանը բավարար չէ դրա վերաբերյալ ամբողջական կարծիք կազմելու համար:
2 Վատ: Պատասխանը ներկայացված է մակերեսորեն և խիստ անորոշ:
0 Շատ վատ: Հարցի պատասխանը բացակայում է կամ այն չի կարող որոշվել տեղեկատվության բացակայության պատճառով:

ՀԱՐՑԱՇԱՐ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ

  Որքանո՞վ է կազմված սահիկաշարը արտացոլում ներկայացված նախագծի դրույթները:  
  Որքանո՞վ է խմբի ղեկավարը հստակ ձևակերպում  նախագծում ներկայացված խնդիրները և դրանց լուծման ուղիները:  
  Որքանո՞վ է առաջարկվող գիտական թեման համապատասխանում Համալսարանի ռազմավարությանը:  
  Ի՞նչ  սկզբունքով է ընտրված  խմբի կազմը։  
  Որքանո՞վ է խմբի ղեկավարը հստակ  և հակիրճ ձևակերպում   իրեն առաջադրված հարցերի պատասխանները:  
Հանձնախմբի գնահատականը (5 գնահատականների գումարը, առավելագույնը՝ 50 միավոր)  

Հավելված 5 Հայտի գնահատման ամփոփիչ թերթիկ

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 

ԱՄՓՈՓԻՉ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐ

  Թեմայի անվանումը Ամփոփիչ միավոր Վարկանիշը /զբաղեցրած տեղը/
1.      
2.      
3.      
4.      
5.      
6.      

Մրցութային հանձնախմբի ղեկավար՝ ____________________________________________

                                                                                   ա.ա.հ. ստորագրություն