Back

Համակարգում է ԵՀՀ գիտական գործունեությունը, մասնավորապես․

  • Մշակում է ԵՀՀ գիտության զարգացման հնգամյա և տարեկան ռազմավարական պլանները և իրականացնում դրանց կատարման մշտադիտարկումը,
  • կազմում և հաստատում է ԵՀՀ Գիտական խորհրդի օրակարգային հարցերը, և անցկացնում է ԳԽ նիստերը,
  • մշակում ու վերանայում է գիտահետազոտական գործընթացը կանոնակարգող ներհամալսարանական իրավական ակտերը,
  • երաշխավորում է տպագրության դասախոսական կազմի գիտական մենագրությունները, դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկները,
  • սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ,
  • կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, ՊԴ կազմի տարեկան գիտական նստաշրջանները, պարբերական գիտական և մեթոդական սեմինարներ,
  • ներկայացնում է ԵՀՀ ակադեմիական կազմի գիտական արդյունքները և տարեկան գիտական հաշվետվությունը,
  • համակարգում է Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի աշխատանքները,
  • աջակցում է ՀՀ և արտերկրի բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ ԵՀՀ գիտական համագործակցությանը,
  • Հրատարակում է ԵՀՀ Գիտական հանդեսը՝ բժշկագիտություն, բնական գիտություններ և հասարակական գիտությունների ոլորտներում
  • համակարգում է ԵՀՀ ՈւԳԸ աշխատանքները,
  • կազմակերպում և անցկացնում է ՈւԳԸ կոնֆերանսներ, քննարկումներ, հանրամատչելի դասախոսություններ,
  • Հրապարակում է ԵՀՀ ՈւԳԸ տարեկան հանդեսը, որը զետեղվում է էլեկտրոնային տարբերակով ԵՀՀ կայքում,

Աշխատանքային ժամ

Երկուշաբթի-ուրբաթ: 09:00 - 17:00

Հասցե

Հայաստան, Երևան, 0038, Աբելյան 6

Կոնտակտային տվյալները

Mail: haybusaksci@gmail.com

Անձնակազմ

Մ․ Աբրահամյան
Գիտության գծով ԵՀՀ պրոռեկտոր՝ պրոֆեսոր
haybusaksci@gmail.com
Գ․Սաֆարյան
Իրավունքի և Միջազգային հարաբերությունների գծով ռեկտորի խորհրդական՝ պրոֆեսոր
lawdeanoffice@gmail.com
Մ․Մաթոսյան,
Հետազոտությունների ռեսուրս-կենտրոնի տնօրեն՝ դոցենտ
marinematosyan@mail.ru,
Տ․Պետրոսյան,
ԵՀՀ Բժշկական ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն՝ դոցենտ
tigpetrosyan@mail.ru,
Մ․Բալոյան,
ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և Հումանիտար գիտությունների ակադեմիայի գիտության գծով փոխտնօրեն՝ դոցենտ
m.ashotovna@mail.ru,
Գ․Գևորգյան,
ԵՀՀ Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի գիտության գծով տնօրենի օգնական՝ դոցենտ
g.gev.58@mail.ru,

Հաճախ տրվող հարցեր

Խրախուսելի ցանկություն է։ Եթե հստակեցրել եք Ձեր հետաքրքրությունների շրջանակը, ապա կարող եք հետազոտությունները սկսել կուրսային աշխատանքով։ Ձեր հմուտ դասախոսները կօգնեն Ձեզ կատարել ոչ բարդ հետազոտական աշխատանք, որը հնարավորություն կտա հետագա ավելի լուրջ հետազոտական աշխատանքների իրականացման։

Այո, կարող եք, եթե վերջին երեք տարիներում Ձեր հրապարակած գիտական հոդվածներում նշված է, որ Դուք ներկայացնում եք նաև ԵՀՀ-ն։ Այդ դեպքում կարող եք դիմում ներկայացնել ռեկտորին՝ համապատասխան խնդրանքով։

Եթե Y զեկուցումը ներկայացված է միայն ԵՀՀ-ի կողմից, ապա պահանջվող ողջ գումարը կփոխանցի ԵՀՀ-ն։ Իսկ եթե զեկույցը ներկայացված է նաև այլ հիմնարկների կողմից, ապա ԵՀՀ-ն կվճարի միայն իր մասնաբաժինը։ Նույնը վերաբերվում է SCOPUS կամ Web of Science ցանկի պարբերականներում հոդվածի տպագրությանը, եթե վճարի չափը չի գերազանցում $200-ը։