Back

Զարգացման - կրթության որակի ապահովման կենտրոնի (ԶԿՈԱԿ)

 հիմնական նպատակներն են. խթանել համալսարանի ինստիտուցիոնալ զարգացման գործընթացները և ապահովել ու շարունակաբար կատարելագործել կրթական ծառայությունների որակը։ ԶԿՈԱԿ-ը նաև ուղղորդում է Համալսարանում ռազմավարական պլանավորման մասնակցային գործընթացը։ 

 

Կենտրոնը`

  • համակարգում է կրթության որակի ազգային և եվրոպական ստանդարտները համալսարանում ներդնելու գործընթացները 
  • կազմակերպում և վերահսկում է համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության ռազմավարական պլանավորման, կարգերի, կանոնակարգերի, ուղեցույցների մշակման  աշխատանքները
  • ուղղորդում է մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման ու փոփոխման աշխատանքները՝ հիմնված աշխատաշուկայի հարափոփոխ կարիքների և միջազգային առաջավոր բուհերի փորձի ուսումնասիրության վրա
  • նպաստում է արդիական, առաջավոր դասավանդման և ուսումնառության մեթոդների կիրառմանը
  • նպաստում է ուսանողակենտրոն ուսուցման ներդրմանն ու ամրապնդմանը
  • իր իրավասությունների շրջանակում՝ կազմակերպում է համալսարանի դասավանդող, ուսումնաօժանդակ և վարչական աշխատակիցների վերապատրաստումներ
  • ուսումնասիրում և վեր է հանում համալսարանի շահակիցների կարիքները, նպաստում առկա խնդիրների լուծմանը
  • նպաստում է  որակի մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը՝ բոլոր ստորաբաժանումներում պլանավորում- իրականացում- ստուգում- բարելավում սկզբունքով աշխատանքների կազմակերպմամբ, հաշվետվողականության մեխանիզմների արմատավորմամբ, էթիկայի նորմերի անշեղ պահպանմամբ
  • օժանդակում է համալսարանի միջազգային կապերի, հասարակական պատասխանատվության խորացմանն ու ամրապնդմանը, բուհի վարկանիշի և բարի համբավի բարձրացմանը:

Այսպիսով ԶԿՈԱԿ-ն իրականացնում է իր գործունեությունը ներգրավելով համալսարանի ներքին և արտաքին շահակիցներին: 

Կրթության որակի ապահովման կենտրոնը ստեղծվել է 2008 թվականին՝ համալսարանում բոլոնյան գործընթացով պայմանավորված կրթական բարեփոխումներ ներդնելու և իրականացնելու նպատակով: 2021 թվականին այն վերանվանվել է Զարգացման և կրթության որակի ապահովման կենտրոն (ԶԿՈԱԿ)։ ԶԿՈԱԿ հիմնական նպատակներն են. խթանել համալսարանի ինստիտուցիոնալ զարգացման գործընթացները և ապահովել կրթական ծառայությունների որակն ու շարունակական կատարելագործումը։

Անձնակազմ

ՀՐԱՉՅԱ ԿԱԺՈՅԱՆ
ԵՀՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ, Ս. Գ. Թ
E-mail: quality@haybusak.am, ներքին հեռախոս՝ 8-23
ԵՎԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՀՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԵՀՀ ՈՒՍԱՆՈՂ
E-mail: qualitymonitoring@haybusak.am, ներքին հեռախոս՝ 8-07
ԻՆԵՍՍԱ ՊՈՌԿՇԵՅԱՆ
ՀԱՅԲՈՒՍԱԿ ՔՈԼԵՋԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ
E-mail: inessa.monti@outlook.com

Աշխատանքային ժամ

Երկուշաբթի-ուրբաթ: 09:00 - 17:00

Հասցե

Հայաստան, Երևան, 0038, Աբելյան 6

Կոնտակտային տվյալները

Mail: quality@haybusak.am

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ