Հետազոտական համալսարանների դերը
որպես ժամանակի հրամայական, այլևս կենսական
պահանջ է, որտեղ կրթական գործընթացի անքակտելի բաղադրիչը պետք է հանդիսանա գիտական և
հետազոտական ակտիվ գործունեությունը, արդյունքների արդյունավետ արտադրական շրջանառությունը՝
բանիմաց և հոգատար մասնագետների ու գիտնականների համատեղ ջանքերով։ Վերոնշյալ նպատակի
իրականացմանը ձեռնամուխ է եղել նաև ԵՀՀ նորաստեղծ /2022 թ․ սեպտեմբեր/ Հետազոտությունների
ռեսուրս կենտրոնը: Հետազոտությունների ռեսուրս կենտրոնը սատարում է համալսարանի առաքելությանը`
ձևավորերլով ստեղծարար և ներառական գիտահետազոտական մշակույթ ունեցող առաջատար
հետազոտական համալսարան, որը համակարգում է գիտական, հետազոտական, գիտամեթոդական,
փորձագիտական աշխատանքները։
Ուղղորդում, ինտեգրում և տրամադրում է բազմամասնագիտական մրցունակ հետազոտություններ՝
հասարակական կյանքի տարբեր ոլորտների բարելավման և առաջընթացի նպատակով։
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է․
- Զարգացնել դասավանդողների և ուսանողների գիտահետազոտական կարողություններն ու հմտությունները։
- Ստեղծել նախադրյալներ և նպաստող մեխանիզմներ՝ հետազոտությունների ծավալի էական աճի և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության ընդլայնման համար:
- Նպաստել համալսարանի ստորաբաժանումների միջև ակադեմիական համագործակցության ընդլայնմանը։
- Խթանել Համալսարանի հետազոտական աշխատանքների միջազգայնացման գործընթացները։
Կենտրոնի կողմից մշակվել և և շարունակում է ներդրվել մի շարք մեխանիզմներ,
կանոնակարգեր և ընթացակարգեր, որոնք միտված են կանոնակարգելու կենտրոնի գործունեությունը և
ստեղծելու նպաստավոր պայմաններ մտավոր ներուժի պահպանման և զարգացման համար: Կենտրոնը
նախատեսում է վերաճել նաև խորհրդատվական գործունեություն ծավալող կենտրոնի, որտեղ գիտական
արդյունավետ աշխատանքներ կատարելու նպատակով կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն:
Կենտրոնը բաց է ցանկացած ազգային և միջազգային գիտական, գիտահետազոտական, գիտամեթոդական և
փորձագիտական համագործակցության համար։
Աշխատանքային ժամ
Հասցե
Կոնտակտային տվյալները