
Ապրիլի 7-ին ԵՀՀ-ն հյուրընկալեց Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և զարգացման գործակալության պատվիրակությանը
«Հայբուսակը» շնորհակալ է Էստոնիայի կառավարությանը
Ապրիլի 7-ին մեր համալսարանը հյուրընկալեց Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և զարգացման գործակալության պատվիրակությանը: Քննարկեցինք համալսարանի և առհասարակ բարձրագույն կրթության առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները՝ Հայաստանի և Էստոնիայի կրթական հաստատությունների միջև կապերի խորացման համատեքստում։
Էստոնիայի զարգացման գործակալությունը աջակցել է Էստոնիայի բիզնես դպրոցի և մեր համալսարանի Տնտեսագիտության, Կառավարման և Ինֆորմատիկայի ինստիտուտի համագործակցությանը, որի արդյունքում ինստիտուտը բարելավել է կառավարման ուսման ծրագիրը։
«Հայբուսակը» Հայաստանի միակ բուհն է, որը հավատարմագրվում է Եվրոպական Էստոնիայի կրթության որակի գործակալության (HAKA) կողմից։