Իրավագիտություն - միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Ինստիտուտում մասնագիտական կրթությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և
փոխանցման եվրոպական համակարգին /ECTS/, ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական
կրթական չափորոշիչներին և ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատած ՄԿԾ-ին
համապատասխան՝ պրոֆեսորադասախոսական որակյալ կազմի կողմից, օժտված տեսական և պրակտիկ
գիտելիքներով։
Իրավագիտության ֆակուլտետը ստեղծվել է 1991 թվականին, իսկ 2014թ. վերանվանվել է
իրավագիտության և միջազգային հարաբերությունների:
Ինստիտուտում ձևավորված ուսանողամետ քաղաքականության արդյունքում շեշտադրում է
կատարվում դասավանդման և ուսումնառության մեթոդաբանությանը, կրթական վերջնարդյունքների
ձևավորմանը, անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և կարողություններով մասնագետներ
պատրաստելուն՝ ազգային և միջազգային աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։
Ինստիտուտում գործում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հիմնադրած իրավաբանական
կլինիկան, որտեղ ուսանողները ստանում են հիմնարար գիտելիքներ, ձեռք բերում գործնական
հմտություններ, իրավական գիտելիքները կիրառելու կարողություններ` աշխատաշուկայի պահանջներին
համապատասխան:
Ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ՀՀ իրավապահ մարմինների,
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, ՀՀ Փաստաբանների պալատի, մասնավոր փաստաբանական
գրասենյակների, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան և մշակույթի կենտրոնի, ՀԿ սեկտորի
և այլ մասնագիտացված կառույցների հետ: Ուսանողների գործնական պարապմունքները իրականացվում են
պետական մարմիններում։
Ինստիտուտի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-
ում։
ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՀԵՏԵւՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բակալավրիատ "Իրավագիտություն" մասնագիտության բակալավրիատի առկա ուսուցման տևողությունը՝ 4 տարի
- Բակալավրիատ "Իրավագիտություն" մասնագիտության բակալավրիատի հեռակա ուսուցման տևողությունը՝ 5 տարի
- Մագիստրատուրա "Իրավագիտություն"մասնագիտության մագիստրատուրայի առկա ուսուցման տևողությունը՝ 2 տարի
- Բակալավրիատ "Միջազգային հարաբերություններ"մասնագիտության բակալավրիատի առկա ուսուցման տևողությունը՝ 4 տարի
- Մագիստրատուրա "Միջազգային հարաբերություններ" մասնագիտության մագիստրատուրայի առկա ուսուցման տևողությունը՝ 2 տարի
Աշխատանքային ժամ
Հասցե
301 սենյակ
Կոնտակտային տվյալները
Mail: lawdeanoffice@gmail.com
Անձնակազմ
Հաճախ տրվող հարցեր
<<Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ>> ինստիտուտում կրթությունը
կազմակերպվում է <<Իրավագիտություն>> և <<Միջազգային հարաբերություններ>> կրթական
ծրագրերով՝ բակալավրիատում և մագիստրատուրայում:
Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է՝ առկա ուսուցման դեպքում, 5 տարի՝
հեռակա ուսուցման դեպքում:
Մագիստրատուրայում կրթության տևողություն 2 տարի է:
Մագիստրատուրայում կրթությունը իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:
Каждый по-своему воображает рай, мне же он представляется в виде библиотеки
Хорхе Луис Борхес