ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի ուսանողները՝ տնօրեն Արման Սահակյանի, Դիզայնի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Ստեփան Ոսկանյանի, ինչպես նաև դասախոսներ Աշոտ Օդաբաշյանի, Ռուզան Պետրոսյանի, Լիլիթ Ամիրջանյանի և Իրինա Համբարձումովայի ուղեկցությամբ ուսումնաճանաչողական այց կատարեցին Դիլիջան: Առաջին կանգառը Հաղարծինում էր, …
Մայիսի 8-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում անցկացվեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի բաց դաս՝ «Բարեկիրթ խոսք, բարեկիրթ վարք, բարեկիրթ հաղորդակցություն» թեմայով։ Դասը վարեց Ց. Պողոսյանը։ Դասի ընթացքում քննարկվեցին քաղաքավարի խոսքի մշակույթի կարևորությունը, հաղորդակցման նրբությունները և բարեկրթության …
Այցի նպատակն էր ծանոթանալ արտադրական գործընթացներին, ուսումնասիրել շուկայավարման և բրենդային ռազմավարությունների գործնական կիրառությունը։ Այցն ուսանողների համար դարձավ արդյունավետ փորձառություն՝ կապելով տեսական գիտելիքները գործնականի հետ և խորացնելով մասնագիտական պատկերացումները ոլորտի վերաբերյալ։
Ուսանողները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու ազգային և համաշխարհային արվեստի նմուշներին՝ հարստացնելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու գեղագիտական ընկալումները։
Գիտության գծով պրոռեկտոր Նինա Հոբոսյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ երաշխավորման է ներկայացվել չորս ուսումնամեթոդական ձեռնարկ։ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանն ու Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Աննա Հարությունյանը ներկայացրին ձեռնարկների վերաբերյալ արտաքին երաշխավորությունները։ Բաց քվեարկության …
Այցի ընթացքում նրանք հանդիպեցին վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ, հնարավորություն ունեցան հարցեր հղել նրան, քննարկել համայնքում հոգեբանական աջակցության կարիքները, համագործակցության հնարավոր ուղիները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ «Ռոսլին» ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանն ընդգծեց, որ «Հայբուսակ» համալսարանի համար առանձնակի կարևորություն …
Ուսումնական շրջայցի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու գարեջրի արտադրության բոլոր փուլերին՝ հումքի ընտրությունից մինչև վերջնական փաթեթավորում, բացահայտելու տեխնոլոգիական և կառավարման առանձնահատկությունները, լսելու պրոֆեսիոնալների փորձը և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։ Նման այցերը խթանում են ուսանողների մասնագիտական հետաքրքրությունը և ձևավորում գործնական պատկերացումներ …
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ ՀՀ ողջ տարածքում իրականացնելով առողջապահական, սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներին միտված ծրագրեր։ Հիմնադրամի նպատակն է գտնել համակարգային և երկարաժամկետ լուծումներ ոլորտային հիմնախնդիրների համար՝ ապահովելով համայնքների զարգացում և կայուն ապագա։ 2023-2024 թվականներին հիմնադրամը մեծ …
Երևանի «Հայբուսակ» համալսարանը մեկնարկել է արդյունավետ և հեռանկարային համագործակցություն Օշի պետական համալսարանի հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել հետդիպլոմային կրթական հնարավորությունները։ Համագործակցությունը ներառում է օրդինատուրայի և ինտերնատուրայի ծրագրերի իրականացում՝ Բժշկական ինստիտուտի ուսանողների համար։ Համատեղ կրթական ծրագրի շրջանակներում նախատեսվում են փոխանակման այցեր, գիտական …
Ապրիլի 4-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի անձնակազմը հանդիպում ունեցավ «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական կազմակերպության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել համալսարանի 2025-2030 թվականների ռազմավարության նախնական տարբերակը, ներկայացնել դիտարկումներ, առաջարկություններ և սահմանել հետագա քայլերի հնարավոր ուղենիշերը։ Այս հանդիպումը շարունակությունն էր հունվար …