
Համալսարանի տարածքում տեղադրվեցին թղթի տեսակավորման աղբամաններ
Որպես կրթական կենտրոն՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանը ձևավորում է ոչ միայն մասնագետներ, այլև պատասխանատու քաղաքացիներ։
Օրերս, TAPON.AM կազմակերպության հետ համագործակցությամբ՝ համալսարանի տարածքում տեղադրվեցին թղթի տեսակավորման աղբամաններ, իսկ ուսանողների համար կազմակերպվեց թղթի վերամշակման և թափոնների տեսակավորման վերաբերյալ սեմինար։ Այս կարևոր քայլը միտված է ոչ միայն թափոնների ճիշտ կառավարմանը, այլև ուսանողների և համալսարանական համայնքի շրջանում էկոլոգիական գիտակցության բարձրացմանը։
Մենք հավատում ենք, որ կրթության արժեքը միայն գիտելիքը չէ, այլ նաև վերաբերմունքը՝ մարդկանց, համայնքի ու բնության նկատմամբ։