
Երևանի «Հայբուսակ» համալսարանը նշում է հիմնադրման 35-ամյակը՝ առաջարկելով բացառիկ արտոնություններ ապագա ուսանողներին
2025-2026 ուսումնական տարում Երևանի «Հայբուսակ» համալսարանն էականորեն նվազեցնում է ուսման վարձավճարները և սահմանում է անվճար ուսուցման տեղեր՝ բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների համար։
Ուսման վարձավճարներն` այստեղ https://haybusak.am/applicant-transfer/fees/
Ուսման վարձավճարի մնացած մասը փոխհատուցվում է «Հայբուսակ» հիմնադրամի կողմից, որի նպատակն է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանն աջակցելն ու որակյալ կրթությունը բոլորին հասանելի դարձնելը։
Բացի այդ, ընդունելության արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած դիմորդները կսովորեն անվճար՝ ամբողջական ուսման վարձը հոգալու է «Հայբուսակ» հիմնադրամը։
«Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով կտրվի 10-ական անվճար տեղ, մյուս մասնագիտություններով՝ մինչև 5 անվճար տեղ: