
Այց Օշի պետական համալսարան
Մայիսի 19-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը, ԵՀՀ Բժշկական ինստիտուտի տնօրեն Յանինա Մարինոսյանը և միջազգային կապերի համակարգման կենտրոնի ղեկավար Կարեն Ղազարյանն այցելել են Օշի պետական համալսարան:
ԵՀՀ պատվիրակությանն ընդունել է Օշի պետական համալսարանի ռեկտոր Կուդայբերդի Քոջոբեկովը։ Կողմերը քննարկել են համագործակցային հարցեր, այդ թվում՝ հունվարին կնքված համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս «Հայբուսակ» համալսարանի Բժշկական ինստիտուտի ուսանողներին կրթությունը շարունակելու Օշի համալսարանի օրդինատուրայում և ինտերնատուրայում։ Մեր համալսարանի պատվիրակությունը նաև շրջել է Օշի պետական համալսարանի ինստիտուտներում, ծանոթացել ուսումնական լաբորատորիաներին, կլինիկաներին և կենտրոններին, ինչպես նաև հանդիպումներ անցկացրել դասախոսների և ուսանողների հետ: