
Հանդիպում Մխիթարեան կրթահամալիրում



Նոյեմբերի 16-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Ս․ Հարությունյանը, պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, Կարիերայի կենտրոնի տնօրեն Ն․ Հովսեփյանը, զարգացման և կրթության որակի ապահովման պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը այցելեցին Մխիթարեան կրթահամալիր։ Նրանք հանդիպեցին կրթահամալիրի տնօրեն Հայր Եղիային՝ քննարկելու Վենետիկի Մխիթարեան միաբանությանը պատկանող Ղևոնդ Ալիշանի «Հայբուսակ» հանրագիտարանը Սուրբ Ղազար կղզուց համալսարանում ժամանակավոր ցուցադրման համար տեղափոխումը կազմակերպելու համար։ Հատկանշական է, որ «Հայբուսակ» համալսարանի անվանումը ծագում է հենց այդ հանրագիտարանից: Կրթահամալիրում շրջայցից հետո, մասնակիցները քննարկեցին դպրոցի կարիքները և «Հայբուսակ» համալսարանի հնարավոր աջակցությունը և Ս․ Հարությունյանն ասաց, որ համալսարանը կօժանդակի կրթահամալիրի նյութական ռեսուրսների բարելավմանը։ Շնորհակալություն հայտնելով՝ Հայր Եղիան տեղեկացրեց, որ միաբանությունը համալսարանին նվիրատվության է պատրաստել Ղևոնդ Ալիշանի նամակների ժողովածուն, այդ արարողությունը կկատարվի համալսարանում մոտ օրերս։