
Կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս Մունդուս Գործողությունների վերաբերյալ
«Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի շրջանակներում նոյեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում կայացավ հերթական տեղեկատվական հանդիպումը՝ այս անգամ Էրազմուս Մունդուս Գործողությունների վերաբերյալ։ Երևանի պետական համալսարանի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի համակարգող, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց «Էրազմուս Մունդուս Նախագծեր» ենթագործողությանը դիմելու հիմնական պայմանները, կոնսորցիումի կառուցվածքը, ֆինանսավորման կարգը, նախագծերի ընտրության չափանիշները և այլ մանրամասներ։ Մասնակիցները հնարավորություն ունենցան ծանոթանալ այդ գործողության շրջանակներում ֆինանսավորված Հայաստանում դեռևս միակ «Developing Joint Master’s Degree Programme in European Studies: Law, Governance and Communication» (DEGES) նախագծին, դրա կառուցվածքին և մանրամասներին, գործընկերների կազմին, նմանատիպ նախագծերի մշակման առանձնահատկություններին և այլն։



