
Ինչպե՞ս դիմել «Հայբուսակ» բազային քոլեջ
2026-2027 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն իրականացվում է my.emis.am և hayt-college.emis.am էլեկտրոնային հարթակների միջոցով։
Ինչպե՞ս իրականացնել առցանց գրանցումը․
Քայլ 1.
Ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) պետք է նույնականացվի և ստեղծի անձնական էջ my.emis.am հարթակում։
Քայլ 2.
Դրանից հետո hayt-college.emis.am ընդունելության հարթակում անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, կցել պահանջվող փաստաթղթերը (լուսանկար, կրթության վկայական և այլ անհրաժեշտ տվյալներ) և ընտրել Երևանի «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջը, ինչպես նաև նախընտրած մասնագիտությունը։
Դիմորդը կարող է մրցույթին մասնակցել մեկ ուսումնական հաստատության մեկ մասնագիտության գծով։
Ոլորտային մասնագիտությունների համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 24-ը, ժամը 18:00։
Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը։



