Երևանի «Հայբուսակ» համալսարանի պատվիրակությունը ապրիլի 3-4-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցեց NET24 միջազգային կոնֆերանսին, որը մեկ հարկի տակ էր հավաքել կրթական համակարգի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Սա այս տարվա ընթացքում NET24 կազմակերպության կողմից կազմակերպված երկրորդ միջոցառումն էր, իսկ հաջորդները նախատեսված են սեպտեմբերին՝ …
Ուսանողները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու ազգային և համաշխարհային արվեստի նմուշներին՝ հարստացնելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու գեղագիտական ընկալումները։
Գիտության գծով պրոռեկտոր Նինա Հոբոսյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ երաշխավորման է ներկայացվել չորս ուսումնամեթոդական ձեռնարկ։ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանն ու Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Աննա Հարությունյանը ներկայացրին ձեռնարկների վերաբերյալ արտաքին երաշխավորությունները։ Բաց քվեարկության …
Այցի ընթացքում նրանք հանդիպեցին վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ, հնարավորություն ունեցան հարցեր հղել նրան, քննարկել համայնքում հոգեբանական աջակցության կարիքները, համագործակցության հնարավոր ուղիները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ «Ռոսլին» ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանն ընդգծեց, որ «Հայբուսակ» համալսարանի համար առանձնակի կարևորություն …
Ուսումնական շրջայցի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու գարեջրի արտադրության բոլոր փուլերին՝ հումքի ընտրությունից մինչև վերջնական փաթեթավորում, բացահայտելու տեխնոլոգիական և կառավարման առանձնահատկությունները, լսելու պրոֆեսիոնալների փորձը և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։ Նման այցերը խթանում են ուսանողների մասնագիտական հետաքրքրությունը և ձևավորում գործնական պատկերացումներ …
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ ՀՀ ողջ տարածքում իրականացնելով առողջապահական, սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներին միտված ծրագրեր։ Հիմնադրամի նպատակն է գտնել համակարգային և երկարաժամկետ լուծումներ ոլորտային հիմնախնդիրների համար՝ ապահովելով համայնքների զարգացում և կայուն ապագա։ 2023-2024 թվականներին հիմնադրամը մեծ …
Երևանի «Հայբուսակ» համալսարանը մեկնարկել է արդյունավետ և հեռանկարային համագործակցություն Օշի պետական համալսարանի հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել հետդիպլոմային կրթական հնարավորությունները։ Համագործակցությունը ներառում է օրդինատուրայի և ինտերնատուրայի ծրագրերի իրականացում՝ Բժշկական ինստիտուտի ուսանողների համար։ Համատեղ կրթական ծրագրի շրջանակներում նախատեսվում են փոխանակման այցեր, գիտական …
Ապրիլի 4-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի անձնակազմը հանդիպում ունեցավ «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական կազմակերպության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել համալսարանի 2025-2030 թվականների ռազմավարության նախնական տարբերակը, ներկայացնել դիտարկումներ, առաջարկություններ և սահմանել հետագա քայլերի հնարավոր ուղենիշերը։ Այս հանդիպումը շարունակությունն էր հունվար …
Այս ուսումավարժության նպատակն էր կատարելագործել համալսարանի կազմավորումների գործնական հմտությունները հրդեհի դեպքում և ստուգել անձնակազմի ու ուսանողների պատրաստվածությունը նման իրավիճակներում։ Մասնակցեցին համալսարանի կազմավորումները, անձնակազմը և ուսանողները (30 աշխատակից և 150 ուսանող), ինչպես նաև հատուկ հյուրեր՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր …
«Հայբուսակը» շնորհակալ է Էստոնիայի կառավարությանը Ապրիլի 7-ին մեր համալսարանը հյուրընկալեց Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և զարգացման գործակալության պատվիրակությանը: Քննարկեցինք համալսարանի և առհասարակ բարձրագույն կրթության առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները՝ Հայաստանի և Էստոնիայի կրթական հաստատությունների միջև կապերի խորացման համատեքստում։ Էստոնիայի զարգացման …
Դասը վարում էր ք․գ․թ․, առաջատար գիտաշխատող Շուշան Դաշյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց տեղական և միջազգային գիտական նախագծեր ստեղծելու հիմնական քայլերը, դրանցում հանդիպող հնարավոր մարտահրավերները, գիտական դրամաշնորհների ճիշտ ներկայացման ձևաչափերը, ինչպես նաև նախագծի իրականացման գիտական մեթոդները։ Դաշյանը մասնակիցներին փոխանցեց արժեքավոր գիտելիքներ և …