Հանդիպում Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում
Նոյեմբերի 21-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի պրոռեկտոր Հ․ Կաժոյանը ու զարգացման և կրթության որակի ապահովման պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը Պորտուգալիա գործուղման շրջանակում այցելեցին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ։ Նրանց ընդունեց Հայկական համայնքների տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։ Նրանք ծանոթացան հիմնադրամի ենթակառուցվածքին, այցելեցին գրադարան և թանգարան ու մասնակցեցին հանրային
միջոցառմանը։