
ԵՀՀ գործընկերությունը Մխիթարեան կրթահամալիրի հետ շարունակվում է


2024 թ․ փետրվարի 9-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Կարիերայի կենտրոնի տնօրեն Ն․
Հովսեփյանը, պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, զարգացման և կրթության որակի ապահովման պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը այցելեցին Մխիթարեան կրթահամալիր։ Նրանք հանդիպեցին կրթահամալիրի տնօրեն Հայր Եղիային՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու Վենետիկի Սուրբ Ղազար կղզուց Ղևոնդ Ալիշանի «Հայբուսակ» գիրքը համալսարանին նվիրաբերելու համար։ ԵՀՀ-ն, բարձր գնահատելով Միաբանության քայլը, սիրով օժանդակում է
Մխիթարեան կրթահամալիրի ռեսուրսների բարելավմանը և զարգացմանը։