
ԵՀՀ-ն խորհրդակցում է Էրազմուս+ ազգային թիմի հետ

2024 թ․ մարտի 13-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային կապերի բաժնի պատասխանատու Դ․ Մամյանը, արտաքին կապերի համակարգող Լ․ Հակոբյանը, զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը և ԶԿՈԱ պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը հանդիպեցին Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովային և ծրագրի մենեջերներ Արփինե Հունանյանին և Արփինե Ջրաղացպանյանին։ ԵՀՀ թիմը ստացավ արժեքավոր խորհուրդներ, թե որ ծրագրերով կարելի է համագործակցել եվրոպական բուհերի հետ, որպեսզի ամրապնդենք միջազգայնացումը և կրթության որակը մեր համալսարանում։ Շնորհակալ ենք Էրազմուս+ թիմին մեզ ուղղորդելու համար։