Նեթվորքինգային հանդիպում Գրեա-Այզենախ կոոպերատիվ համալսարանի ներկայացուցիչների և հայկական կրթական հաստատությունների միջև
Ս․թ․ փետրվարի 9-ին Էրազմուս+ ազգային գրասենյակը կազմակերպել էր հանդիպում՝ գերմանական Գրեա- Այզենախ կոոպերատիվ համալսարանի ներկայացուցիչների և հայկական կրթական հաստատությունների միջև համագործակցության ուղիների քննարկման համար։
Յուրգեն Մյուլլերը ասաց, որ գարնանը նա կրկին կգա Հայաստան իր գործընկերոջ հետ՝ առավել մանրամասն քննարկելու համագործակցությունը Հայաստանյան կրթական հաստատությունների հետ։ Հայ գործընկերներն ներկայացրին իրենց հաստատությունները հետագա համագործակցության համատեքստում։ ԵՀՀ-ից հանդիպմանը մասնակցեցին Զարգացման և կրթության որակի ապահովման (ԶԿՈԱ) գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, ԵՀՀ քոլեջի ԶԿՈԱ պատասխանատու Ի․ Պորկշեյանը և ԶԿՈԱ պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը։