
ԵՀՀ «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի դասախոսներն ու ուսանողները նոյեմբերի 8-ին մասնակցեցին համաժողովի
ԵՀՀ «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի դասախոսներն ու ուսանողները նոյեմբերի 8-ին մասնակցեցին Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված «Արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման գործնական խնդիրները ՀՀ-ում» թեմայով աշխատաժողովին։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցների և բանախոսների միջև կայացավ մասնագիտական ու բովանդակալից քննարկում։



