
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԳԻՏԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ
Երևանի Հայբուսակ Համալսարանը (ԵՀՀ) բաժանորդագրվել է աշխարհի խոշորագույն և հեղինակավոր ակադեմիական հրատարակիչներից մեկի՝ Քեմբրիջի համալսարանի հրատարակչության` Cambridge University Press
https://www.cambridge.org/core
Cambridge Core գիտական հարթակի բովանդակությանը:
Հասանելի են ավելի քան 420 ակադեմիական բարձր հեղինակություն ունեցող գրախոսվող ամսագրեր, որոնք ներառում են գիտության տարբեր ճյուղեր (տնտեսագիտություն, բժշկություն, արվեստ և հումանիտար գիտություններ, իրավագիտություն, անգլերեն լեզվի դասավանդում, սոցիոլոգիա, վիճակագրություն և հավանականություն, համակարգչային գիտություն, հոգեբանություն և այլն), ինչպես նաև բազմաթիվ գրքեր:
Շտեմարաններ կարելի է մուտք գործել
ԵՀՀ-ի գրադարանի համակարգիչների կամ «HayBusak Guest» WiFi-ի միջոցով։
ԵՀՀ-ի շենքից դուրսm ստեղծելով անձնական հաշիվ մուտք գործած շտեմարաննեերում՝ օգտագործելով համալսարանի ձեր google էլ. փոստը։



