
Հունիսի 2-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում կայացավ Համալսարանական խորհրդի 2024-2025 ուսումնական տարվա առաջին նիստը
Հունիսի 2-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում կայացավ Համալսարանական խորհրդի 2024-2025 ուսումնական տարվա առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին մի շարք կարևոր ռազմավարական և կառավարչական հարցեր, մասնավորապես՝
– ԵՀՀ և «Հայբուսակ» քոլեջի 2025-2030 թվականների ռազմավարությունների վերջնական հաստատում,
– Համալսարանի հավատարմագրման գործընթացի ընթացքի ամփոփում և հաշվետվության լրամշակում,
– Նոր ուսումնական ծրագրերի ներկայացում և գործողությունների պլան՝ մասնավորապես հոգեբանության և իրավաբանության ուղղություններով,
– Միջազգային ուսանողների կացության պայմանների բարելավման քննարկում,
– Ամբիոնների նոր ղեկավարների հաստատում,
– Անգլերենի ուսուցման ծրագրեր՝ ներառյալ Անգլերենի կենտրոնի ստեղծումը, դասաժամերի կրկնապատկումը և դասավանդող մասնագետների խրախուսման մեխանիզմները,
– Իտալացի գործընկերների այցի նախապատրաստական աշխատանքների ներկայացում,
– Անատոմիայի սենյակի կահավորման գործընթացի ներկայացում,
– Գաղափարների մրցույթի նոր կարգի հաստատում՝ կրթական մասնակցայնության խթանման նպատակով,
– Google Education համակարգի ներդրման ընթացքի և հեռանկարների քննարկում, և այլ ընթացիկ հարցեր։
Համալսարանական խորհրդի նիստն արձանագրեց բուհի շարունակական առաջընթացի ուղին՝ շեշտադրելով կրթական բարեփոխումների շարունակականությունը և արդյունավետ կառավարման մեխանիզմների զարգացումը։