«Արևելյան գործընկերության երկրների համալսարանների արդիականացմանը խթանող կայունության ևմիջազգայնացման» ծրագրի մեկնարկային հանդիպումը Տերամոյի համալսարանում
Երևանի Հայբուսակ համալսարանի Բժշկական ինստիտուտի տնօրենի տեղակալ Տ․ Պետրոսյանը, զարգացման և կրթության որակի ապահովման (ԶԿՈԱ) գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, ու ԶԿՈԱ պատասխանատու Մ․ Հովհաննիսյանը ս․թ․ հունվարի 25-26-ը Իտալիայի Տերամոյի համալսարանում մասնակցեցին Էրազմուս+ կարողությունների զարգացում
«Արևելյան գործընկերության երկրների համալսարանների արդիականացմանը խթանող կայունության և միջազգայնացման» (SIN-NEC) ծրագրի մեկնարկային հանդիպմանը, որի համակարգողը Տերամոյի համալսարանն է։ Ծրագրում ընդգրկված են ավստրիական, իտալական, հայկական, ուկրաինական բուհեր և թվային տեխնոլոգիաների և երիտասարդական
կազմակերպություններ։ Ծրագրի նպատակն է նպաստել հայկական և ուկրաինական բուհերի միջազգայնացմանը։ Հանդիպումներին որոշվեց ծրագրի աշխատանքային խմբերի կազմը հստակեցնել և փետրվարից շարունակել ինտենսիվ աշխատանքները։