
Մեկնարկում է CasaKey 2025 բիզնես խնդիրների լուծման մրցույթը
CaseKey Բիզնես Խնդիրների լուծման մրցույթ 2025-ի մասնակցության հայտերը բաց են։
Պատրա՞ստ եք դիմակայել իրական աշխարհի մարտահրավերներին: Սա ձեր հնարավորությունն է ցուցադրելու ձեր ռազմավարական մտածողությունը, կրեատիվությունը և թիմային աշխատանքի հմտությունները:
Հայտերը բաց են անհատների, թիմերի և բիզնես քոուչերի համար մինչև մարտի 31-ը: Այս տարի մրցույթի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել տեղական և միջազգային հեղինակավոր էքսպերտների կողմից մշակված կրթական ծրագրին։
Գրանցվել կարող եք այստեղ ՝ https://casekey.org
Բաց մի թողեք նախորդ 4 տարիների ամենամասշտաբային մրցույթը եվ ինքներդ ձեր հմտությունները փորձարկելու և իրական բիզնեսի իրական խնդիրները լուծելու հնարավորությունը
«Նախորդ տարվա մասնակիցներն այժմ մրցում են Սերբիայում և Հունգարիայում։ Դա կարող ես լինել դու 2026 թվականին»
Հավելենք, որ այս տարի CaseKey֊-ն կանցկացվի արդեն 5-րդ անգամ։ Նախորդ տարիներին ծրագիրը ստացել է ավելի քան 3500 հայտեր, և մրցույթին մասնակցել է ավելի քան 700 ուսանող: Նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր մեկնել են ԱՄՆ և Եվրոպա մասնակցելու միջազգային բիզնես խնդիրների լուծման լավագույն մրցույթներին։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնայիօն հասցեով՝ General@nationinaction.com