Մարտի 11-ին Երևանի Հայբուսակ համալսարանի Ուսումնամեթոդական բաժինը դասավանդող կազմի համար անցկացրեց վերապատրաստում «Ուսանողակենտրոն ուսուցում և ուսուցման համագործակցային մեթոդներ» թեմայով
Ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Անահիտ Մարտիրոսյանը ներկայացրեց ուսանողակենտրոն ուսուցման մոտեցումները և պահանջները, ինտերակտիվ մեթոդները, խոսեց գնահատման թափանցիկության և սովորողների ինքնավարության մասին:
Դասախոսները ևս հնարավորություն ունեցան կիսվելու իրենց մոտեցումներով և դիտարկումներով։