
Կայացավ «Հաղորդակցումը որպես ինքնավստահության արտացոլում» դասընթացը
Փետրվարի 20-ին «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ «Հաղորդակցումը որպես ինքնավստահության արտացոլում» դասընթացը, որի շրջանակում քննարկվեցին հաղորդակցման առանձնահատկություններն ու դրանց կապը ինքնավստահության հետ:
Մասնակիցները ստացան արժեքավոր տեսական գիտելիքներ և մասնակցեցին ինտելեկտուալ խաղերի, որոնք կօգնեն կիրառել ստացած գիտելիքները գործնականում։