
Ապրիլի 15-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի ուսանողներն այցելեցին ԴԱՌԳԵՏ գարեջրի գործարան։
Ուսումնական շրջայցի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու գարեջրի արտադրության բոլոր փուլերին՝ հումքի ընտրությունից մինչև վերջնական փաթեթավորում, բացահայտելու տեխնոլոգիական և կառավարման առանձնահատկությունները, լսելու պրոֆեսիոնալների փորձը և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։
Նման այցերը խթանում են ուսանողների մասնագիտական հետաքրքրությունը և ձևավորում գործնական պատկերացումներ ապագա գործունեության մասին։