

Այցի ընթացքում նրանք հանդիպեցին վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ, հնարավորություն ունեցան հարցեր հղել նրան, քննարկել համայնքում հոգեբանական աջակցության կարիքները, համագործակցության հնարավոր ուղիները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
«Ռոսլին» ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանն ընդգծեց, որ «Հայբուսակ» համալսարանի համար առանձնակի կարևորություն ունի ուսանողների քաղաքացիական դաստիարակությունը, որպեսզի նրանք կարողանան իրենց գիտելիքն ու ջանքերը ներդնել համայնքների զարգացման գործում։
Իր հերթին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը նշեց. «Սա մեր առաջին փորձն է համագործակցել համալսարանի և ուսանողների հետ։ Այսօր, կարելի է ասել, հիմք ենք դնում նման ձևաչափի համագործակցության, և վստահ եմ, որ ապագայում կարող ենք համատեղ ծրագրեր մշակել և իրականացնել»։ Պարոն Մխիթարյանը նաև իր հեղինակային «Կյանքս երգերում» գիրքը նվիրեց հանդիպման մասնակիցներին՝ ի նշան բարեկամության և համագործակցության։
Այցի ավարտին իրականացվեց ծառատունկ՝ շրջակա միջավայրի բարելավման և բնապահպանական գիտակցության բարձրացման նպատակով։