
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Երևանի «Հայբուսակ» համալսարանի գիտական խորհրդի թիվ 2 նիստը։
Գիտության գծով պրոռեկտոր Նինա Հոբոսյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ երաշխավորման է ներկայացվել չորս ուսումնամեթոդական ձեռնարկ։ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանն ու Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Աննա Հարությունյանը ներկայացրին ձեռնարկների վերաբերյալ արտաքին երաշխավորությունները։ Բաց քվեարկության արդյունքում բոլոր աշխատանքներն արժանացան գիտխորհրդի հավանությանը։
Պրոռեկտոր Նինա Հոբոսյանը և ԵՀՀ դասախոս Շուշանիկ Դաշյանը գիտխորհրդին ներկայացրին «Համակցված թիենոպիրիմիդինային կառուցվածքով նեյրոտրոպ ակտիվությամբ դեղերի նախատիպերի մոդելավորում» թեմայով ԵՀՀ դրամաշնորհի հաստատման և ֆինանսավորման հարցը։
Նիստի ընթացքում դասախոս Զինաիդա Բալայանը զեկուցեց «Թորոս Ռոսլինը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի կազմակերպման ընթացքի վերաբերյալ։
Քննարկվեցին նաև մի շարք ընթացիկ հարցեր։