Երևանի «Հայբուսակ» համալսարանը ստեղծել է իրավագիտական կրթության աննախադեպ հնարավորություն հայ ուսանողների համար։ Համագործակցելով Իտալիայի Տերամոյի համալսարանի հետ՝ 2025 թվականից մեկնարկում է կրկնակի դիպլոմի ծրագիրը, ինչը նշանակում է՝ Ուսման 2 տարին՝ Հայաստանում, 2 տարին՝ Իտալիայում Կրկնակի դիպլոմ՝ «Հայբուսակ»-ից և Տերամոյի համալսարանից …
Երևանի «Հայբուսակ» համալսարանի հայագիտության ամբիոնի գործունեության շրջանակում ԵՀՀ գիտության գծով պրոռեկտոր Նինա Հոբոսյանը, «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանը, հայագիտության ամբիոնի վարիչ Նաիրա Բալայանը և նույն ամբիոնի դասախոս Նարեկ Մարտիրոսյանը՝ որպես հրավիյալ մասնակիցներ, ներկա գտնվեցին հուլիսի 9-12 …
ԵՀՀ-ի ավագ դպրոցն իր պատմությունը վարում է 2005 թվականից: Դպրոցում դասավանդում են փորձառու ուսուցիչներ, որոնք անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր աշակերտի: ՈՒսումնական ծրագիրն իր մեջ ներառում է՝ · լեզուների խորացված ուսուցում (անգլերեն, իսպաներեն, ռուսերեն) · TOEFL-ի և IELTS-ի նախապատրաստում · …
Այսօր Բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» մասնագիտության արտասահմանցի ուսանողները հաջողությամբ հանձեցին իրենց ավարտական քննությունը՝ մի քայլ ևս մոտենալով բժիշկ դառնալու իրենց երազանքին։
https://www.youtube.com/watch?v=osuLqNCxsM8https://www.youtube.com/watch?v=g0nbR7Rd1JA
Հունիսի 7-ին ԵՀՀ «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի միջազգային իրավունքի միության կողմից կազմակերպված՝ «Ցեղասպանության հանցագործությունը Միջազգային արդարադատության դատարանում» թեմայով աշխատաժողովին։
ԵՀՀ հյուրերը՝ Տերամոյի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան Էմանուելա Պիստոյան, Տերամոյի համալսարանի պրոֆեսոր Ինիացո Կաստելուչչին և միջազգային իրավունքի գիտաշխատող Ռոբերտա Գրեկոն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ևթանգարան-ինստիտուտ
Երևանի «Հայբուսակ» համալսարանը և Իտալիայի Տերամոյի համալսարանը մեկնարկում են իրավաբանական կրթության համատեղ ուսման ծրագիր։ Այս գործընկերությունը միտված է Հայաստանում իրավաբանական կրթության որակի բարելավմանը՝ 21-րդ դարի իրավաբանների կոմպետենցիաների ձևավորման միջոցով։ Հունիսի 12-ին «Հայբուսակ» համալսարանն ընդունեց իտալացի գործընկերներին, և պայմանագրի ստորագրմամբ կյանքի …
Որպես կրթական կենտրոն՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանը ձևավորում է ոչ միայն մասնագետներ, այլև պատասխանատու քաղաքացիներ։ Օրերս, TAPON.AM կազմակերպության հետ համագործակցությամբ՝ համալսարանի տարածքում տեղադրվեցին թղթի տեսակավորման աղբամաններ, իսկ ուսանողների համար կազմակերպվեց թղթի վերամշակման և թափոնների տեսակավորման վերաբերյալ սեմինար։ Այս կարևոր քայլը միտված …
Հունիսի 2-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում կայացավ Համալսարանական խորհրդի 2024-2025 ուսումնական տարվա առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին մի շարք կարևոր ռազմավարական և կառավարչական հարցեր, մասնավորապես՝ – ԵՀՀ և «Հայբուսակ» քոլեջի 2025-2030 թվականների ռազմավարությունների վերջնական հաստատում, – Համալսարանի հավատարմագրման …










