Հարգելի գործընկերներ Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ որպես Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLLA) անդամ ունի հնարավորություն մինչև փետրվարի 7-ը անվճար օգտվելու հանրահայտ Britannica Academic և Britannica Library շտեմարան-հանրագիտարաններից։ Բուհական ուսումնառության և հետազոտությունների համար առաջարկում ենք օգտվել Britannica Academic հարթակից: Britannica Library-ն ավելի պարզեցված է և նախատեսված է ավելի երիտասարդ ընթերցողների …
Հետամուտ լինելով իր տեսլականին՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանը ձգտում է դառնալ առաջատար գիտակրթական կենտրոն, որի հետազոտական արդյունքները միտված են հանրային բարգավաճմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: «ԵՀՀ 2030» ռազմավարության իրականացման շրջանակներում համալսարանը հայտարարում է ներհամալսարանական դրամաշնորհային մրցույթ հետևյալ ուղղություններով. Մրցույթի հիմնական նպատակն է մշակել արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գիտական և գործնական նորարարական լուծումներ՝ խթանելով միջառարկայական (միջդիսցիպլինար) հետազոտությունները և տարբեր …
Երևանի «Հայբուսակ» համալսարանը, համագործակցելով Օշի պետական համալսարանի հետ, հայտարարում է ընդունելություն օրդինատուրա բոլոր բժշկական մասնագիտություններով։ Սա բացառիկ հնարավորություն է զարգացնելու ձեր մասնագիտական գիտելիքները, ձեռք բերելու միջազգային փորձ և սկսելու բժշկական գործունեություն։ Ծրագրի առավելությունները՝ համատեղ կրթական ծրագրեր փորձի փոխանակում, մասնագիտական այցեր …
ԵՀՀ «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի դասախոսներն ու ուսանողները նոյեմբերի 8-ին մասնակցեցին Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված «Արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման գործնական խնդիրները ՀՀ-ում» թեմայով աշխատաժողովին։ Աշխատաժողովի ավարտին մասնակիցների և բանախոսների միջև կայացավ մասնագիտական ու բովանդակալից քննարկում։
Սեմինարի բանախոսն էր Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLAA) լիցենզավորման համակարգող Տաթևիկ Թամազյանը։ Նա ներկայացրեց DLAA անդամ Երևանի «Հայբուսակ» համալսարանին անվճար հասանելի բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները և գիտական հոդվածների՝ անվճար հրատարակման հնարավորությունները։ Սեմինարի ընթացքում, մասնակիցների խնդրանքով, բանախոսը խոսեց նաև …
Երևանի Հայբուսակ Համալսարանը (ԵՀՀ) բաժանորդագրվել է աշխարհի խոշորագույն և հեղինակավոր ակադեմիական հրատարակիչներից մեկի՝ Քեմբրիջի համալսարանի հրատարակչության` Cambridge University Press https://www.cambridge.org/core Cambridge Core գիտական հարթակի բովանդակությանը: Հասանելի են ավելի քան 420 ակադեմիական բարձր հեղինակություն ունեցող գրախոսվող ամսագրեր, որոնք ներառում են գիտության …
Միջոցառման նպատակն էր ուսանողներին և դասախոսներին ներկայացնել եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի հիմնական սկզբունքները, ընթացակարգերը և կարևորությունը՝ խթանելով նրանց իրազեկվածությունը արդի հարկային քաղաքականության ոլորտում։ Սեմինարն անցկացվեց ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին հստակեցնել մի շարք գործնական հարցեր։ #haybusak#haybusakuniversity
Երևանի «Հայբուսակ» համալսարանը (այսուհետ՝ Կազմակերպություն) հրավիրում է մասնակցելու սարքավորումների (աուդիոհամակարգ և երկու դյուրակիր համակարգիչ) ձեռքբերման բաց գնառաջարկին՝ Կազմակերպության կողմից իրականացվող (25RG-3B216) հետազոտական ծրագրի շրջանակում։ Ընդհանուր պայմաններ Ծրագրի պատասխանատուՏիգրան ՊետրոսյանՀեռ․ 093-73-45-79tpetrosyan@haybusak.am Մրցույթի անցկացման պայմաններ 1.1. Գնառաջարկների գնահատումը կատարվելու է հետևյալ չափանիշների …
ՀՀ կառավարությունը հաստատել է առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանմանն ուղղված նոր միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության կրթական հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին ձեռք բերել հեծանիվներ՝ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում։ Մարտի 27-ի N 341-Ն և օգոստոսի 14-ի …
Հարգելի ուսանողներ և դասավանդողներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ 2025թ․ հուլիսից Երևանի «Հայբուսակ» համալսարանը դառնալով Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLAA) անդամ, ստացել է բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական շտեմարանների անվճար հասանելիություն (ցանկը կցվում է excel ֆայլով՝ DLAA-list of e-resources 2025): Բացի …










