
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հունիսի 1-3-ը հյուրընկալեց Պրահայի Մետրոպոլիտեն համալսարանի (Metropolitan University Prague) միջազգային բիզնեսի պրոֆեսոր Լեա Մելնիկովովային (Lea Melnikovova), ով համալսարանի ուսանողների և դասախոսների համար անցկացրեց դասախոսություն «Եվրամիության առևտրային քաղաքականություն» թեմայով
Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Մելնիկովովան ներկայացրեց Եվրամիության առևտրային քաղաքականության հիմնարար սկզբունքները, միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում ԵՄ դերն ու ազդեցությունը, ինչպես նաև առևտրային համաձայնագրերի և տնտեսական համագործակցության արդի զարգացումները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու եվրոպական շուկաների առանձնահատկություններին, քննարկելու համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերները և ԵՄ առևտրային ռազմավարության զարգացման հեռանկարները։


