
Մայիսի 30-ին և 31-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի հոգեբանության բաժնի ուսանողները, տնօրեն Ն. Մարտիրոսյանի և դասախոս Ք. Պետրոսյանի ղեկավարությամբ, մասնակցեցին «Արտ Մանիֆեստ» ՍՊԸ-ի կողմից «Երևանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կազմակերպված նկարչական մրցույթ-փառատոնին
Հոգեբանության բաժնի ուսանողներն իրականացրեցին մրցույթ փառատոնի մասնակիցների նկարների հոգեբանական վերլուծություն։ Տնօրեն Ն. Մարտիրոսյանը մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց «Ռոսլին» արվեստի և հունանիտար գիտությունների ակադեմիայի դիզայն և հագուստի մոդելավորում բաժինների վերաբերյալ։



