

«Եվրոպական հեռավար և էլեկտրոնային ուսուցման ցանցը» (EDEN) ս.թ. նոյեմբերի 2-9-ը կազմակերպել է «Եվրոպական առցանց ուսուցման շաբաթ», որը մեկնարկեց «Նոր միջազգային շարժունության հեռանկարներ և մարտահրավերներ զարգացող համալսարանների համար» թեմայով վեբինարով:
Հեղինակավոր բանախոսներն իսպանական, իտալական և պորտուգալական համալսարաններից ներկայացրին համավարակի պայմաններում միջազգային շարժունության ապահովման հիմնախնդիրները, ինչպիսիք են՝ ընդլայնված և բալանսավորված աշխարհագրությամբ շարժունության հնարավորությունները՝ (ֆիզիկական, վիրտուալ և համակցված) և՛ ուսանողների, և՛ աշխատակազմի համար, ավտոմատացված և արդյունավետ տվյալների փոխանակումը, միջազգայնացման դյուրացումը, համատեղ կամ անձնավորած եվրոպական դիպլոմների մշակումը, բազմալեզու և միջմշակութային միջավայրի ապահովմանը, մարդակենտրոն մոտեցման ներդնումը, վիրտուալ շարժունության և փոխանակման հնարավորությունները` Erasmus+ Virtual-ի շրջանակներում, առցանց մշակութային և այլ գործունեությունների խթանումը:
Երևանի Հայբուսակ համալսարանից վեբինարին մասնակցեցին Միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:
(Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև):


