Հաղորդակցության բաժինն ապահովում է համալսարանի ներքին և արտաքին հաղորդակցությունը, նպաստում նրա հանրային ճանաչելիության բարձրացմանը և դրական հեղինակության ձևավորմանը։
Բաժինը համակարգում է համալսարանի գործունեության, կրթական ծրագրերի, նախաձեռնությունների և ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության տարածումը, մշակում պաշտոնական հաղորդագրություններ և տեղեկատվական նյութեր, ինչպես նաև իրականացնում հաղորդակցությունը լրատվամիջոցների, գործընկերների և հանրության հետ։
Համալսարանի ստորաբաժանումների հետ համագործակցությամբ բաժինը նպաստում է միասնական հաղորդակցական քաղաքականության իրականացմանը, համալսարանի գործունեության հետևողական ներկայացմանը և նրա հանրային ներկայության ամրապնդմանը։