Գիտական խորհուրդ

Համակարգում է ԵՀՀ գիտական գործունեությունը, մասնավորապես

Մշակում է ԵՀՀ գիտության զարգացման հնգամյա և տարեկան ռազմավարական պլանները և իրականացնում դրանց կատարման մշտադիտարկումը

Հազմում և հաստատում է ԵՀՀ Գիտական խորհրդի օրակարգային հարցերը, և անցկացնում է ԳԽ նիստերը

Մշակում ու վերանայում է գիտահետազոտական գործընթացը կանոնակարգող ներհամալսարանական իրավական ակտերը

Երաշխավորում է տպագրության դասախոսական կազմի գիտական մենագրությունները, դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկները

Սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ

Կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, ՊԴ կազմի տարեկան գիտական նստաշրջանները, պարբերական գիտական և մեթոդական սեմինարներ

Ներկայացնում է ԵՀՀ ակադեմիական կազմի գիտական արդյունքները և տարեկան գիտական հաշվետվությունը

Համակարգում է Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի աշխատանքները

Աջակցում է ՀՀ և արտերկրի բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ ԵՀՀ գիտական համագործակցությանը

Հրատարակում է ԵՀՀ Գիտական հանդեսը՝ բժշկագիտություն, բնական գիտություններ և հասարակական գիտությունների ոլորտներում

Համակարգում է ԵՀՀ ՈւԳԸ աշխատանքները

Կազմակերպում և անցկացնում է ՈւԳԸ կոնֆերանսներ, քննարկումներ, հանրամատչելի դասախոսություններ

Հրապարակում է ԵՀՀ ՈւԳԸ տարեկան հանդեսը, որը զետեղվում է էլեկտրոնային տարբերակով ԵՀՀ կայքում

ԵՀՀ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ Հատոր 11

ԵՀՀ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ Հատոր 10

ԵՀՀ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ Հատոր 9

ԵՀՀ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ Հատոր 8

ԵՀՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ

Անահիտ Լևոնի Հարությունյան

ԵՀՀ ռեկտոր

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նինա Գառնիկի Հոբոսյան

Գիտության գծով ԵՀՀ պրոռեկտոր, գիտխորհրդի նախագահ

Քիմիական գիտությունների դոկտոր, դոցենտ  

Տիգրան Ռազմիկի Պետրոսյան

Գիտխորհրդի քարտուղար

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 

Մարտին Գրիգորի Աբրահամյան

Ռեկտորի խորհրդական

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 

Հրաչյա Ալբերտի Կաժոյան

Որակի ապահովման գծով ԵՀՀ պրոռեկտոր

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու 

Սոնա Սերգեյի Հովհաննիսյան

Ուսումնական գծով ԵՀՀ պրոռեկտոր

Յանինա Յակովի Մարինոսյան

Բժշկական ինստիտուտի տնօրեն

Աննա Սերյոժայի Հարությունյան

Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն

Լիանա Մալխասի Մալխասյան

Իրավագիտության ինստիտուտի տնօրեն

Իրավաբանական գիտությունների թեկնածու 

Արման Գագիկի Սահակյան

«Ռոսլին» ակադեմիայի տնօրեն

Պատմական գիտությունների թեկնածու 

Համբարձում Գուրգենի Խաչատրյան

ԵՊՀ, ամբիոնի վարիչ

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 

Խաչատուր Ռոստոմի Ստեփանյան

ՀՊՄՀ, համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 

Հաճախ տրվող հարցեր

Խրախուսելի ցանկություն է։ Եթե հստակեցրել եք Ձեր հետաքրքրությունների շրջանակը, ապա կարող եք հետազոտությունները սկսել կուրսային աշխատանքով։ Ձեր հմուտ դասախոսները կօգնեն Ձեզ կատարել ոչ բարդ հետազոտական աշխատանք, որը հնարավորություն կտա հետագա ավելի լուրջ հետազոտական աշխատանքների իրականացման։

Այո, կարող եք, եթե վերջին երեք տարիներում Ձեր հրապարակած գիտական հոդվածներում նշված է, որ Դուք ներկայացնում եք նաև ԵՀՀ-ն։ Այդ դեպքում կարող եք դիմում ներկայացնել ռեկտորին՝ համապատասխան խնդրանքով։

Եթե Y զեկուցումը ներկայացված է միայն ԵՀՀ-ի կողմից, ապա պահանջվող ողջ գումարը կփոխանցի ԵՀՀ-ն։ Իսկ եթե զեկույցը ներկայացված է նաև այլ հիմնարկների կողմից, ապա ԵՀՀ-ն կվճարի միայն իր մասնաբաժինը։ Նույնը վերաբերվում է SCOPUS կամ Web of Science ցանկի պարբերականներում հոդվածի տպագրությանը, եթե վճարի չափը չի գերազանցում $200-ը։