Էթիկայի հանձնաժողով

Երևանի Հայբուսակ համալսարանի էթիկայի հանձնաժողովը համալսարանի ակադեմիական խորհրդին առընթեր անկախ մարմին է, որի գործունեությունն ուղղված է համալսարանական համայնքում էթիկական սկզբունքների պահպանմանը, իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև բարեվարքության և պատասխանատվության մշակույթի ձևավորմանը։

Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է արդարության, հավասարության, անաչառության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով՝ նպաստելով համալսարանում առողջ, հարգալից և վստահության վրա հիմնված միջավայրի ձևավորմանը։

Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են էթիկական նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիմումների քննությունը, համալսարանի վարքագծի կանոնակարգի կատարելագործմանը մասնակցությունը, ինչպես նաև ուսանողների և աշխատակիցների շրջանում էթիկական նորմերի պահպանման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը ներկայացնում է համապատասխան եզրակացություններ և կարգապահական միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ։

Հանձնաժողովն իր աշխատանքում կարևորում է քննության անաչառությունն ու գաղտնիության պահպանումը՝ հարգելով բոլոր կողմերի իրավունքները և ապահովելով բարեխիղճ կերպով ներկայացված հաղորդումների պատշաճ քննարկումը։

Հանձնաժողովի նպատակներն են

Ապահովել Համալսարանի անձնակազմի և ուսանողների իրավունքների, արժանապատվության և էթիկայի նորմերի պահպանումը,

Ապահովել Համալսարանի անձնակազմի և ուսանողների իրավունքների

Արժանապատվության և էթիկայի նորմերի պահպանումը, նպաստել Համալսարանում հակակոռուպցիոն քաղաքականության պատշաճ իրականացմանը

Նպաստել Համալսարանում հակակոռուպցիոն քաղաքականության պատշաճ իրականացմանը,

էթիկայի նորմերի ենթադրյալ խախտման դեպքերի անաչառ քննումը