Բժշկական ինստիտուտ
Բժշկական ինստիտուտը Երևանի Հայբուսակ համալսարանի հիմնադրման ակունքներում ձևավորված առաջին ինստիտուտն է։ Այն կազմավորվել է 1990 թվականին՝ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ, և ավելի քան երեք տասնամյակ իր կարևոր ներդրումն է ունեցել բժշկական կրթության զարգացման գործում։
Այսօր Բժշկական ինստիտուտը համալսարանի ամենամեծ կրթական ստորաբաժանումն է՝ ընդգրկելով Բուժական գործ, Ստոմատոլոգիա, Ֆարմացիա և Բնապահպանություն և բնօգտագործում կրթական ծրագրերը։
ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՀԵՏԵւՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բուժական գործ կրթական ծրագրի շրջանավարտին շնորհվում է բժշկի մասնագիտական որակավորում՝ MD (Doctor of Medicine), 360 կրեդիտ։ Ծրագրի տևողությունը 6 տարի է։
Ստոմատոլոգիա կրթական ծրագրի շրջանակում շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում՝ DMD (Doctor of Dental Medicine), 300 կրեդիտ։ Ծրագրի տևողությունը 5 տարի է։
Ֆարմացիա մասնագիտությամբ իրականացվում են բակալավրի՝ 240 կրեդիտ (4 տարի), և մագիստրոսի՝ 60 կրեդիտ (1 տարի) կրթական ծրագրեր։
Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությամբ իրականացվում է բակալավրի կրթական ծրագիր՝ 240 կրեդիտ (4 տարի), առկա և հեռակա ուսուցման ձևերով։
Ինստիտուտի կրթական գործընթացը ներառում է հիմնարար և մասնագիտական առարկաների ուսումնասիրություն, գործնական պարապմունքներ, կլինիկական ուսուցում և մասնագիտական պրակտիկա։ Շրջանավարտներին շնորհվում են պետական նմուշի դիպլոմներ։
Կլինիկական և գործնական ուսուցում
Բժշկական կրթության առանցքային բաղադրիչներից է ուսանողների գործնական և կլինիկական պատրաստվածությունը։ Ինստիտուտի ուսումնական գործընթացը կազմակերպվում է ինչպես համալսարանի սեփական ենթակառուցվածքներում, այնպես էլ գործընկեր բժշկական հաստատությունների բազաներում։
Բժշկական ինստիտուտի հիմնական ենթակառուցվածքներն են՝ Սիմուլյացիոն կենտրոնը, «Հայբուսակ» ընդհանուր բժշկության կլինիկան, «Հայբուսակ» ատամնաբուժական կլինիկան, ինչպես նաև կրթական և հետազոտական լաբորատորիաները։
Սիմուլյացիոն կենտրոնում ուսանողները հնարավորություն ունեն գործնականորեն կիրառելու և զարգացնելու մասնագիտական հմտությունները՝ նախքան կլինիկական միջավայրում դրանց կիրառումը։ Կլինիկական ուսուցումն իրականացվում է նաև Երևանի բժշկական և կլինիկական 14 գործընկեր կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, գիտահետազոտական հաստատություններում և դեղագործական կազմակերպություններում։
Ակադեմիական և հետազոտական միջավայր
Բժշկական ինստիտուտում դասավանդում են համապատասխան մասնագիտական և ակադեմիական փորձ ունեցող մասնագետներ։ Կրթական գործընթացում կիրառվում են ժամանակակից ուսուցման մեթոդներ, ուսումնամեթոդական նյութեր և գործնական ուսուցման տարբեր ձևաչափեր։
Կրթական և հետազոտական լաբորատորիաների առկայությունը նպաստում է ուսանողների գործնական և հետազոտական կարողությունների զարգացմանը։ Ինստիտուտը կարևորում է գիտելիքի կիրառական նշանակությունը և կրթական գործընթացի կապը մասնագիտական ու գիտական գործունեության հետ։
- մասնագիտություններ
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Միջազգային ուսանողներ
Միջազգային համագործակցություն
Բժշկական ինստիտուտի զարգացման կարևոր ուղղություններից է միջազգային համագործակցությունը։ Համալսարանը ներգրավված է Erasmus+ ծրագրերում և համագործակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) հետ։
Միջազգային համագործակցությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու բժշկական կրթության և առողջապահության ոլորտներում կիրառվող միջազգային մոտեցումներին, մասնագիտական չափանիշներին և կրթական փորձին։ Բժշկական ինստիտուտում սովորում են նաև տարբեր երկրներից ժամանած ուսանողներ, ինչը նպաստում է բազմամշակութային ակադեմիական միջավայրի ձևավորմանը։
Հետբուհական և շարունակական կրթություն
Ինստիտուտի կրթական գործունեությունը ներառում է նաև մասնագիտական հետագա զարգացման հնարավորություններ։ Շրջանավարտները կարող են շարունակել կրթությունը կլինիկական օրդինատուրայի շրջանակում, ինչպես նաև մասնակցել մասնագիտական վերապատրաստումների, սեմինարների և վարպետության դասերի։
Հետբուհական կրթության հնարավորությունները նպաստում են մասնագիտական գիտելիքի խորացմանը, հետազոտական կարողությունների զարգացմանը և ակադեմիական գործունեության շարունակականությանը։
Շրջանավարտներ
Բժշկական ինստիտուտի շրջանավարտները մասնագիտական գործունեություն են ծավալում բժշկության, ստոմատոլոգիայի, ֆարմացիայի և հարակից ոլորտներում՝ Հայաստանում և արտերկրում։ Նրանց մասնագիտական գործունեությունն ընդգրկում է կլինիկական աշխատանք, գիտահետազոտական գործունեություն, դասավանդում և ոլորտի կազմակերպչական ուղղություններ։
Ինստիտուտը պահպանում է կապը շրջանավարտների հետ և հետաքրքրված է նրանց մասնագիտական առաջընթացով։ Շրջանավարտների մասնագիտական փորձն ու հետադարձ կապը կարող են օգտագործվել կրթական ծրագրերի և մասնագիտական պատրաստվածության շարունակական բարելավման նպատակով։
Անձնակազմ
Ալի Շմյար
ժշկության դոկտոր (M.D.)
Իրենա Հովսեփյան
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սոհեյլ Բեյթոլլահալաքբար
Բժիշկ (MD), պլաստիկ վիրաբուժության մագիստրոս
- գործնական փորձ
| Բժշկական ինստիտուտ | |||
|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին |
Բուժական գործ | $3500 | 750․000֏ | 750․000֏ |
Ստոմատոլոգիա | $3500 | 750․000֏ | 750․000֏ |
Դեղագործություն | $2500 | 750․000֏ | 550․000֏ |
Բնօգտագործում և բնապահպանություն | 750․000֏ | 750․000֏ | |
Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ
Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար
Որքա՞ն է կազմում ուսման վարձը։
2026/2027 ուսւոմնական տարվա համար տարեկան վարձը 1 մլն դրամ է Բուժգործ և
ստոմատոլոգիա մասնագիտությունների համար , ֆարմացիա մասնագիտության համար 1000000
դրամ է
Քանի՞ տարի է տևում ուսումը։
Բուժգործ մասնագիտության համար ուսման տևողությունը 6 տարի է
Ստոմատոլոգիա մասնագիտության համար ուսման տևողությունը 5 տարի է
Ֆարմացիայի բակալավր մասնագիտության համար ուսման տևողությունը 4 տարի է ։
Ֆարմացիայի մագիստրոս մասնագիտության համար ուսման տևողությունը 1 տարի է ։
Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար
Ինչպե՞ս ընդունվել համալսարան։
Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի , որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ե՞րբ կարելի է դիմել համալսարան ընդունվելու համար։
Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր ՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի
Ո՞ւր դիմել կամ գրել ընդունելության վերաբերյալ հարցերով։
Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստան մուտք գործելու համար։
Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթեի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին ։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլէկտրոնային վիզայով ՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը
Որո՞նք են այլ բուհից տեղափոխվելու կամ վերականգնվելու վերջնաժամկետները։
Առաջին կիսամյակի համար դիմելու ժամկտներն են ՝ օգոստոսի – 15-ը
Սեպտեմբերի 14 ։ Երկրորդ կիսամյակի համար դիմելու ժամկետները – հունվարի 15-
փետրվարի 14-ը ։