Ստոմատոլոգիա

«Ստոմատոլոգիա» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագրի ընդհանուր բնութագրերն են՝

Ստոմատոլոգիա

Ինստիտուտ

Հայբուսակ բժշկական ինստիտուտ

Լիցենզիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 01.09.2014 թ. տրամադրված Բ № 0009 լիցենզիա

Ծրագրի դասիչ

 091101.01.7

Որակավորումների ազգային շրջանակի մակարդակ

7-րդ մակարդակ՝ դիպլոմավորված մասնագետ

Շնորհվող որակավորում

ատամնաբույժ

Ուսումնառության տևողություն

5 տարի (10 կիսամյակ)

Կրեդիտների ընդհանուր քանակ

300 ECTS կրեդիտ

Ուսուցման ձև

առկա

Ուսուցման լեզուներ

հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընդունելության պայմանները և դիմորդներին ներկայացվող պահանջները

«Ստոմատոլոգիա» կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգին համապատասխան։ Ընդունելության գործընթացը ներառում է դիմորդների գիտելիքների ստուգում և գնահատում՝ միասնական քննությունների միջոցով։


Ծրագրին կարող են դիմել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ավարտական փաստաթուղթ կամ համապատասխան միջին մասնագիտական կրթության դիպլոմ, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքներ հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն։

Ուսումնառության տևողությունը և ուսումնական ծանրաբեռնվածությունը

Կրթական ծրագրի ուսումնառության տևողությունը 5 տարի է՝ 10 կիսամյակ։


Առկա ուսուցման դեպքում մեկ ուսումնական տարվա ուսումնական ծանրաբեռնվածությունը կազմում է 60 ECTS կրեդիտ, իսկ ծրագրի ամբողջական յուրացման համար նախատեսված ուսումնական ծանրաբեռնվածությունը՝ 300 ECTS կրեդիտ։

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Ծրագրի նպատակը և խնդիրները

Ծրագրի նպատակն է պատրաստել «Ատամնաբույժ» որակավորմամբ դիպլոմավորված մասնագետներ, որոնք կունենան բժշկության ոլորտում համապարփակ, համակարգված և խորացված մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև մասնագիտական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ։


Ծրագիրը միտված է շրջանավարտների պատրաստմանը՝
մասնագիտական գործունեություն իրականացնելու,
գիտահետազոտական աշխատանքներ կատարելու,
բարձրագույն և մասնագիտական կրթության հաստատություններում դասավանդելու,
կրթությունը հաջորդ կրթական մակարդակում շարունակելու համար։


Ծրագրի խնդիրն է պատրաստել մասնագետներ, որոնք ուսումնառության ավարտին կկարողանան ինքնուրույն իրականացնել մասնագիտական, գիտահետազոտական, կրթական և կազմակերպչական խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ՝ իրենց մասնագիտական գիտելիքների և կարողությունների շրջանակում։

Անձնակազմ

Ալի Շմյար

Ընտանեկան բժիշկ, դասախոս

ժշկության դոկտոր (M.D.)

Իրենա Հովսեփյան

Ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սոհեյլ Բեյթոլլահալաքբար

Պլաստիկ վիրաբույժ, մազերի փոխպատվաստման վիրաբույժ

Բժիշկ (MD), պլաստիկ վիրաբուժության մագիստրոս

Սիմուլյիացիոն Կենտրոն
Ավելին
Ատամնաբուժական Կլինիկա
Ավելին
Բժշկական ինստիտուտ
ՖակուլտետներՕտարերկրյա ուսանողներինՍփյուռքի և ԱՊՀ ուսանողներՀայաստանի ուսանողներին

Բուժական գործ

$3500

750․000֏

750․000֏

Ստոմատոլոգիա

$3500

750․000֏

750․000֏

 Դեղագործություն

$2500

750․000֏

550․000֏

Բնօգտագործում և

բնապահպանություն

750․000֏

750․000֏

Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ

Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար

2026/2027 ուսւոմնական տարվա համար տարեկան վարձը 1 մլն դրամ է Բուժգործ և
ստոմատոլոգիա մասնագիտությունների համար , ֆարմացիա մասնագիտության համար 1000000
դրամ է

Բուժգործ մասնագիտության համար ուսման տևողությունը 6 տարի է
Ստոմատոլոգիա մասնագիտության համար ուսման տևողությունը 5 տարի է
Ֆարմացիայի բակալավր մասնագիտության համար ուսման տևողությունը 4 տարի է ։
Ֆարմացիայի մագիստրոս մասնագիտության համար ուսման տևողությունը 1 տարի է ։

Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար

Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի , որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր ՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի

Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236

Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթեի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին ։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլէկտրոնային վիզայով ՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը

Առաջին կիսամյակի համար դիմելու ժամկտներն են ՝ օգոստոսի – 15-ը
Սեպտեմբերի 14 ։ Երկրորդ կիսամյակի համար դիմելու ժամկետները – հունվարի 15-
փետրվարի 14-ը ։